Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շարքայինը մնաց, բուժկետի պետը համաներվեց

Մարտ 16,2019 13:00
dat

Վերաքննիչ քրեական դատարան դիմած մեղադրողը պահանջում է մասնակիորեն բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Էդգար Բարսեղյանի 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ՝ 2 տարի փորձաշրջանի վերաբերյալ 2018թ. դեկտեմբերի 5-ի դատավճիռը, եւ վերացնել նշանակված փորձաշրջանը:

Նշեմ, որ քրեական գործը 2018 թվականի հոկտեմբերի 26-ից էր ընդունվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Սարդարյանի վարույթ: Քրեական գործն արագացված դատական քննության կարգով է ընթացել:

Ըստ արագացված դատաքննության, սերժանտ, վաշտի ապահովման ջոկի վարորդ Էդգար Բարսեղյանը դատապարտվել էր այն բանի համար, որ հիվանդության սիմուլյացիայի եւ կեղծ փաստաթուղթ օգտագործելու եղանակով անցյալ տարվա հուլիսի 20-ին զորամասի բուժկետում «դրդել» էր պաշտոնատար անձ հանդիսացող բուժկետի պետին, կապիտան Աշոտ Դավթյանին՝ «իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տեղեկություն մտցնել», կատարել իշխանազանցություն: Կապիտանը ստացիոնար բուժման տեղափոխված հիվանդների հաշվառման մատյաններում կեղծ տեղեկություն մտցնելուց հետո տվել էր թույլտվություն, որից օգտվելով՝ շարքայինն ինքնակամ թողել է ծառայության վայրը եւ տաքսի ավտոմեքենայով մեկնել Կոտայքի մարզ, տուն: Զինվորական կանոնադրության համաձայն, դա նշանակում էր զինվորական ծառայության ժամանակավոր դադարեցում, զինվորական ծառայության կազմակերպման բնականոն ընթացքի խաթարում, զինծառայողներին արձակուրդ տրամադրելու սահմանված կարգի խախտում:

Առաջադրված մեղադրանքի հետ երկուսն էլ համաձայն են եղել եւ իրենց լիովին մեղավոր են ճանաչել:

Էդգար Բարսեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` հրամանատարության հսկողությանը հանձնելը, թողնվել է անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Իսկ Աշոտ Դավթյանի նկատմամբ ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը վերացվել է, նա ազատվել է պատժից «Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2800-ամյակի եւ Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2018 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ՀՕ-414-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի կիրառմամբ:
Բողոքի քննությունը նշանակվել է մարտի 19-ին:

Ռ. Մ.

«Առավոտ» օրաթերթ, 

15.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031