Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնին Վելինգթոնին՝ Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի տիկին վարչապետ,
Խոր ցավով տեղեկացա Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքի երկու մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին, որը խլեց բազմաթիվ անմեղ մարդկանց կյանքեր:
Խստորեն դատապարտելով ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով՝ իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին»:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ