Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայան. «Այդ գումարը դուք ինձ պարտք եք եղել, վերադարձրել եք, թե ինչու է կեղտոտված՝ այլ խնդիր է»

Մարտ 15,2019 19:22

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով դատական նիստն էր։

Դատավոր Մարինե Մելքոնյանը  տեղեկացրեց, որ գրություն է ստացվել, որի համաձայն  դատարանին չի տրվել օպերատիվ-հետախուզական գործունեության մասին տվյալներ, որոնք պահանջել էր Բաբայանի պաշտպանական խումբը։

Գործի նյութերին մանրամասն ծանոթանալու անհրաժեշտության հիմքով Բաբայանի պաշտպան Արման Ղլեչյանը միջնորդություն ներկայացրեց՝ հետաձգել  դատական նիստը: Այս միջնորդության դեմ դատախազությունը չառարկեց։

Իսկ  ամբաստանյալ Արմեն Պողոսյանն էլ միջնորդություն ներկայացրեց, որպեսզի վերացվի իր գույքի արգելանքն ու խափանման միջոցը: Գործով մյուս ամբաստանյալը՝ Սանասար Գաբրիելյանն էլ միջնորդեց իր գույքը արգելանքից հանել: Միջնորդությունում գրված էր՝« Խնդրում եմ կալանքից ազատ արձակեք իմ մեքենան»,- ասված էր միջնորդության մեջ։

Պողոսյանն իր միջնորդության վերաբերյալ ասաց՝ «Որպեսզի կարողանանք բանկ դնենք, մի բան վերցնենք, ապրենք։ Երկրից կարողանամ դուրս գալ գնամ բուժման թունավոր զոբ ունեմ»: «Ասա թունավոր հղիություն ես տանում»,-կատակեց Սանասար Գաբրիելյանը:

Դատարանը խորհրդակցական սենյակում միջնորդությունը քննարկելուց հետո հայտարարեց, որ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, իսկ գույքն արգելանքից ազատելու վերաբերյալ միջնորդությունները բավարարել են։

Դատական նիստը հետաձգվեց՝ հաջորդ նիստի օր նշանակվեց ապրիլի 19-ին, ժամը 14:00-ին:

Սամվել Բաբայանը առաջին ատյանի դատարանի որոշմամբ մեղավոր էր ճանաչել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացում) եւ դատապարտել 6 տարվա ազատազրկման: Այս գործն ամիսներ առաջ Վճռաբեկ դատարանի որոշմամբ ուղարկվել է նոր քննության:

Գործով մյուս ամբաստանյալներն են՝ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Բաբայանն ասաց՝ «Եթե ապրանքը վաճառողը, ապրանք բերողը եւ այլն, եւ այլն,  չկան գործի մեջ, ապա, ընդհանրապես, մեզ ինչի՞ համար են դատել կամ ինչի մասին են խոսում: Կողմերն իրար հասկական, հետագա բողոքներ մենք չանենք մեր արդարացման պահանջում, իրենք էլ գործը կարճեն: Ես այսպես եմ ճիշտ համարում: Մյուս մեղադրանքն ընդհանրապես չկա, որը նույն Գերագույն դատարանի վճռով ներկայացված է 4 փաստ, որը պետք է հիմնավորեն՝ եթե փողերը գողացած են՝ ումից է գողացած, վերջը, այնտեղ հարցեր կան, որոնց պատասխանները չունեն: Այսինքն՝ այդ գումարը դուք ինձ պարտք եք եղել, վերադարձրել եք, այդքան բան: Ուրիշ ոչ մի բան չկա: Գումարը կեղծ չի, թե ինչու է կեղտոտված, սա արդեն այլ խնդիր է: Եթե կարում ես ապացուցես, որ ես ինչ-որ տեղից գողացել եմ, բերեք այդ ապացույցները՝ ումից եմ գողացել, ով է տուժող կողմը: Կա՞, ունե՞ն: Չունեն: Ինչի մասին է խոսքը: Էդ ցիրկը, որ խաղացել են, որ հասարակության մեջ տան՝ այ գումարների լվացումը, հրթիռ եւ այլն, շոու ա, սարքել են, ցիրկով խաղացել են, վերջացրել: Հիմա ես առաջակում եմ պիտի վերջ տան էդ ցիրկին»: Բաբայանը նաեւ ասաց՝ «Ես տեղեկություն չունեմ էդ գումարները ինչի են կեղտոտված, ես ոչ բանկիր եմ, ոչ գանձապահ եմ, ֆինանսական գործերի հետ կապ չունեմ: Ես մի բան հստակ գիտեմ՝ գումարը «չենջում» ստուգել են, ասել են՝ օրինական գումար է, վերջ: Էլ թե ինչի՞ է կեղտոտված, ո՞նց ա դա լինում, եթե ունեք փաստեր, որ դրանք գողացած են, բերեք էդ փաստերը, ո՞վ է տուժող կողմը: Էդ գողացած գումարների համարները լինում են հետախուզման մեջ: Էդ համարները հետախուզման մեջ չկան, այսինքն՝ գողացած չի, վերջ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031