Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլի դատախազությունը բողոքարկել է Դինքի գործով 2 մեղադրյալի ազատ արձակման վճիռը. Ermenihaber.am

Մարտ 15,2019 20:40

Թուրքիայի հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կալանքի տակ գտնվող երկու մեղադրյալի վերաբերյալ ազատ արձակման որոշում է կայացվել։

Մարտի 14-ին կայացած դատական նիստում Ստամբուլի ծանր հանցագործությունների 14-րդ դատարանը որոշել է երկու մեղադրյալի՝ Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզական բաժնի նախկին աշխատակից Մուհարրեմ Դեմիքալեի և լրագրող Էրջան Գյունի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվող կալանավորումը փոխարինել երկրից դուրս գալու արգելքով։

Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունը դատարանի այդ վճռի դեմ բողոք է ներկայացրել։ Այժմ ակնկալվում է, որ դատարանը կքննի և որոշում կկայացնի այդ բողոքի վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, հայտնի է, որ Դինքի գործով մեղադրյալներ Դեմիրքալեն ու Գյունը մեղադրվում են նաև Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Ֆեթհուլլահական կազմավորման (FETÖ) վերաբերյալ ընթացող այլ դատավարությունների շրջանակներում, ուստի անկախ Ստամբուլի 14-րդ դատարանի վերոհիշյալ վճռից, նրանք բանտից դուրս գալ չեն կարող։

Հավելենք, որ 2007-ի հունվարի 19-ին սպանված անվանի պոլսահայ լրագրող, հրապարակախոս Հրանտ Դինքի սպանության գործով ընդհանուր առմամբ 85 մեղադրյալ կա, որից 14-ը փախուստի մեջ են։

 

Աղբյուր`    Ermenihaber.am/ haberturk.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031