Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամփոփվել է Թունիսի, Պաղեստինի և Լիբիայի պատվիրակությունների եռօրյա ուսուցողական այցը Հայաստան

Մարտ 15,2019 17:59

Երևանում այսօր ամփոփվել է  մարտի 13-ից 15-ը Հայաստանում անցկացվող «Փորձի փոխանակում համայնքային ծառայությունների տրամադրման և էլ. կառավարման ոլորտում» խորագրով ուսուցողական այցը, որի շրջանակում Հայաստան էին ժամանել պատվիրակություններ Թունիսից, Պաղեստինից և Լիբիայից։ Այցի ընթացքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ՏԻ մարմինների ներկայացուցիչները, փորձագետները պատվիրակության անդամներին են ներկայացրել համայնքային ծառայությունների մատուցման և ՏԻՄ-երում էլեկտրոնային կառավարման գործիքների կիրառման ոլորտներում հայաստանյան փորձը:

Ուսուցողական այցը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ (մինչև 2018)։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։

Մարտի 13-ին պատվիրակության անդամները  Վանաձորի համայնքապետարանում  հանդիպել են  համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի և համայնքապետարանի աշխատակազմի հետ:  ՀՀ ՏԿԶՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը և Վանաձորի քաղաքապետը  պատվիրակության անդամներին ծանոթացրել են  Վանաձորի համայնքապետարանում գործող  Քաղաքացիների սպասարկման գրասենյակի աշխատանքին։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի մասնակցությամբ  մարտի 14-ին Երևանում անցկացվել է  համայնքային ծառայությունների մատուցման և էլ. կառավարման թեմայով կլոր սեղան-քննարկում, որից հետո  պատվիրակության անդամներն ուղևորվել են  Աբովյանի համայնքապետարան, որտեղ տեղի է ունեցել հանդիպում համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հետ։ Այստեղ պատվիրակության անդամներին ներկայացվել է Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը, ՏԻՄ համակարգի առաջնահերթությունները, հիմնական միտումներն ու առանցքային բարեփոխումները։

Մարտի 15-ին պատվիրակություններն այցելել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիա և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։

Նշենք, որ Քաղաքացիների սպասարկման գրասենյակները թույլ են տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները: Հայաստանում քաղաքացիների սպասարկման գրասենյակներում աշխատանքներն իրականացվում են Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) կիրառմամբ, որը որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ է տալիս ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում և նպաստում է մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը:

«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում հիմնվել են  քաղաքացիների սպասարկման 39 գրասենյակր ՀՀ 8 մարզում, և ՀԿՏՀ է ներդրվել շուրջ 450 բնակավայրում։ Արդյունքում` Երևանից դուրս բնակվող բնակչության գրեթե 40 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու բարելավված համայնքային վարչական ծառայություններից։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031