Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ կապված Երևանում Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնում բացված «Ղրիմի գարուն» լուսանկարչական ցուցահանդեսի հետ:
«Հայկական և ռուսական մի շարք ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 2019թ. մարտի 12-ին Երևանի Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնում բացվել է լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված այսպես կոչված «ղրիմյան գարնան» տարեդարձին:
Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Կրեմլի կողմից տարվող «հեղաշրջում Կիևում» և «Ղրիմի ժողովրդի ընտրություն» քարոզչական թեզերի հայտնի դրոշմերը: Այդ միջոցառումը ոչ այլ ինչ է, քան հերթական էժանագին քարոզչական շոու՝ ուղղված Ռուսաստանի կողմից Ղրիմի անօրինական բռնակցման փորձն արդարացնելուն:
Ցույց տալու համար, որ հայ հասարակությունն ակտիվորեն մասնակցում է այդ միջոցառմանը, Հայաստանում ՌԴ դեսպանատունը, ավանդույթի համաձայն, դրանում «ներգրավել է» «Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցության ղեկավար Հայկ Բաբուխանյանին, որը քաջ հայտնի է իր բազմաթիվ այցելություններով ժամանակավորապես օկուպացված Ուկրաինայի տարածքներ՝ Ուկրաինայի օրենսդրության խախտմամբ, Ղրիմի օկուպացիոն ուժերի հետ համագործակցությամբ, ինչպես նաև Ռուսաստանի կողմից ստեղծված «գրպանային» «Ղրիմի ընկերների ակումբ» ցանցով:
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանատունը Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նրանց մասնակցությունը նմանատիպ միջոցառումների վնաս են հասցնում հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամական հարաբերություններին»,- ասվում է հայտարարության մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
հիմա կողմնորոշվեք, եթե Հայկ Բաբուխանյանը նման բան ա կազմակերպում, ուրեմն նա էլ սորոսյան գրանտակեր է, թող էլ ավել-պակաս չխոսի