Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը 2018թ. պաշտպանական ծախսերն ավելացրել է 300 միլիոն դոլարով

Մարտ 15,2019 16:46

Ադրբեջանը 2018թ. պաշտպանության ոլորտի հատկացումներն ավելացրել է 300 միլիոն դոլարով՝ հասցնելով մոտ 1.94 մլրդ դոլարի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Մամեդովը:

«2018թ. Ադրբեջանի պաշտպանական ծախսերն ավելացել են 526.8 մլն մանաթով և կազմել 3.3 մլրդ մանաթ»,- ասել է Մամեդովը՝ ելույթ ունենալով խորհրդարանում:

Նրա խոսքով՝ անցյալ տարի Ադրբեջանում շարունակվել են գործողությունները՝ ուղղված ռազմարդյունաբերական ներուժի բարելավմանը, բանակաշինության կատարելագործմանը, ԶՈՒ-ին ամենաժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով ապահովելուն և բանակի մարտական ոգու բարձրացմանը:

«Դրա համար ձեռք են բերվել, այդ թվում բարձր ճշգրտությամբ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և «Լորա» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, հակաբալիստիկ պաշտպանության միջոցներ, ԱԹՍ-ներ և այլն»,- ասել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031