Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյանի պատասխանը՝ Դավիթ Շահնազարյանին. «Ես ձեզ հետ համաձայն չեմ»

Մարտ 15,2019 16:17

Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր, որ այս իշխանությունները գոնե հիմա հասկանո՞ւմ են, թե ինչ են արել, ինչքան վնաս են տվել Արցախի հարցին: Նրա խոսքով՝ «ինչու է միջազգային հանրությունը ոգևորված, այդ ոգևորությունը գալիս էր Հայաստանի արտգործնախարարից, հիշենք նրա հայտարարությունը Միլանի հանդիպումից հետո: Նրա ելույթը. «Մենք ոգևորված ենք, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ կարողացանք համաձայնել եռանախագահողների և երկու արտգործնախարարների հայտարարության տեքստի վրա»: Այդ տեքստը ադրբեջանական տեքստ էր: Եթե արտգործնախարարն ասում է՝ ոգևորված եմ, միջազգային հանրությունը չոգևորվի՞: Ինչի՞ վրա էր ոգևորված, որ ադրբեջանական սցենարով անընդհատ հայտարարություններ են գնում»:

Այսօր ԱԺ-ում Aravot.am-ը նախարարին փոխանցեց Դավիթ Շահնազարյանի խոսքերը: Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց. «Ես միանշանակ մի ձեւով եմ արձագանքում՝ եթե մենք կարող ենք ձեւավորել համատեղ այդ հայտարարությունը, որտեղ մենք խոսում ենք արդյունավետ աշխատելու խաղաղությանն ուղղված գործառույթներին, սա շատ ուրախալի է, որ հնարավոր է, որպեսզի Ադրբեջանը նույնպես կարողանա կիրառել լեզու, որը վերաբերում է խաղաղության գործընթացին: Ես չեմ հասկանում մեկնաբանությունը, այսինքն, խաղաղության մասին խոսելու խնդիրը ես չեմ հասկանում որն է»:

Ինչ վերաբերում է Արցախի հարցին վնաս տալուն՝ Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց հարցով՝ «Արցախին վնաս տալո՞ւ, այսինքն, դուք համարում եք, որ ռազմատենչ լեզուն ավելի օգտակար է եւ ավելի արդյունավե՞տ, եթե դա այդպես է, ես ձեզ հետ համաձայն չեմ: Դրան, ի դեպ, մենք անդրադառնում ենք Ադրբեջանի հետ երկխոսությանը՝ ռազմատենչ լեզուն որեւէ տեղ չի հասցնելու: Մենք շատ վստահ ենք, թե որքան ներուժ ունի թե՛ Հայաստանը, թե՛ Ղարաբաղը վնաս հասցնելու առումով, բայց կարիք չունենք դրա մասին խոսելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031