Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բանակցությունների ձևաչափի փոփոխությունը Բաքվի և Երևանի որոշելու հարցն է. Զախարովա

Մարտ 15,2019 16:12

Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ինչ-որ պահի համաձայնության գան Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացում ներգրավելու շուրջ, ապա Մոսկվան կհարգի այդ որոշումը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ- երկիր, բազմիցս արտահայտվել է բանակցային գործընթացի ձևաչափի վերաբերյալ, որի փոփոխությունը հնարավոր է կողմերի համաձայնության դեպքում,- ասել է Զախարովան:- Եթե նրանք որոշակի փուլում համաձայնության գան, որ Լեռնային Ղարաբաղը կրկին ներկայացված լինի բանակցություններում, ապա դա կլինի հենց կողմերի որոշումը, և մենք դա կհարգենք»:

Ընդ որում, Զախարովան հավելել է, որ դա ոչ միայն Մոսկվայի, այլև Մինսկի խմբի մյուս համանախագահ-երկրների դիրքորոշումն է: «Կխնդրեի ուշադրություն դարձնել համանախագահների մարտի 9-ի հայտարարության վրա, որտեղ բավականին հստակ արտացոլված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մոտեցումներն այդ հարցի վերաբերյալ»,- ասել է նա:

Հարցին՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել ապրիլի 5-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների նախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման համար, Զախարովան խորհուրդ է տվել ժամանակից առաջ չանցնել՝ հաշվի առնելով խնդրի «նրբությունն ու սրությունը, այդ թվում, երբեմն որոշ ԶԼՄ-ների կողմից այդ հարցի ոչ ճշգրիտ լուսաբանումը»:

«Երբ կողմերը այլ հարցերով, բոլոր հարցերով դիմում են ռուսական կողմին նման հնարավորության համար, այսինքն՝ հարթակ տրամադրելու կամ միջնորդական դեր ստանձնելու հարցով, Մոսկվան միշտ հարգանքով դիտարկում է այդ խնդրանքը»,- ասել է Զախարովան:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031