Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոտայքի մարզի բոլոր ԱԳԼՃԿ-ների սանհանգույցները վերանորոգվելու են». մարզպետ

Մարտ 15,2019 14:36

ՀՀ Առողջապահության նախարարության տեսչական մարմինը Կոտայքի մարզի 32 ԱԳԼՃԿ-ներում վերջին ուսումնասիրությունների արդյունքում խախտումներ է հայտնաբերել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Բոլոր ԱԳԼՃԿ-ների դեպքում վարույթներ են հարուցվել՝ մեծ մասին տուգանելու, մի մասին՝ նախազգուշացնելու տեսքով: ԱԳԼՃԿ-ներն իրենց նախագծով ամրագրված եւ միջազգային նորմերին համապատասխանող սանհանգույցներ պետք է ունենան»,-տեղեկացրեց մարզպետը:

Նրա խոսքով՝ առաջիկայում ԱԳԼՃԿ-ների սանհանգույցները կկահավորվեն վահանակներով եւ լույսերով. «Որպես ենթակառուցվածքներ՝ դրանք անվճար կծառայեն հանրային սանհանգույցներ: Այս պահին մոտ տասը ԱԳԼՃԿ-ում շինարարություն է՝ նորացնում են սանհանգույցները»:

Ռոմանոս Պետրոսյանը հավելեց, որ մինչեւ մայիս-հունիս նախատեսում են աշխատանքներն ավարտել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031