Լրահոս
Օրվա լրահոսը

Սրճարանների ապամոնտաժումը շարունակվում է. «Ջազզվեի» խորհրդանիշն էլ ապամոնտաժվում է (ֆոտոռեպորտաժ)

Մարտ 15,2019 13:54

Այսօր վերսկսվել են Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժումը: Երեկ «Ջազզվե» սրճարանի ապամոնտաժման աշխատանքները կիսատ էին մնացել. այս պահն դրանք շարունակվում են. ապամոնտաժվում է նաեւ այս սրճարանի, այսպես ասած՝ խորհրդանիշը՝ սրճեփի «քանդակը»: Երեկ նաեւ Ատլանտիկ ՍՊԸ-ի «Ատմոսֆերա» սրճարանն էր ապամոնտաժվել:

Dismantling of cafes near Opera House of Yerevan, Armenia

Dismantling of cafes near Opera House of Yerevan, Armenia

Dismantling of cafes near Opera House of Yerevan, Armenia

Այսօր քաղաքապետարանն անցել է «Շոկոլադնիցա» սրճարանին: Այսօր բողոքի ցույցեր չկան, սակայն «Շոկոլադնիցայի» աշխատակիցները կրկին բորբոքված, վրդովված բղավում էին՝ «Մի՛ քանդեք, մի՛ քանդեք, մեզ անգործ մի՛ թողեք»:

Առավոտյան «Ջազզվե» սրճարանի համասեփականատերերից մեկը կոչ էր արել դադարեցնել բողոքի ցույցերը:

Երեկ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողներին ասել էր՝ ապամոնտաժման աշխատանքները մոտ 10 օր կտեւեն, ապամոնտաժվող սրճարանները համարվում են համայնքային հողեր եւ երեկու սրճարաների հետ դեռ դատական գործընթացում են:

Մնացականյանը վստահեցրել էր՝ այստեղ գործող որոշ սրճարաններն ամսական 90 հազար դրամ են վճարել 400 քմ տարածքի վարձակալության համար, իսկ սեփականատերերը գերշահույթներ էին ստանում:

Dismantling of cafes near Opera House of Yerevan, Armenia

Dismantling of cafes near Opera House of Yerevan, Armenia

Dismantling of cafes near Opera House of Yerevan, Armenia

Dismantling of cafes near Opera House of Yerevan, Armenia

Մնացականյանը նաեւ վստահեցրել է՝ տարածքի, մյուս սրճարաններն, այսինքն՝ նաեւ Կարապի լճին հարակից տարածքները եւս պետք է ապամոնտաժվեն: Իսկ առաջին ապամոնտաժման աշխատանքներն ավարտելուց անմիջապես հետո սկսելու են այդ տարածքում զբոսայգու բարեկարգման աշխատանքները:

Dismantling of cafes near Opera House of Yerevan, Armenia

Dismantling of cafes near Opera House of Yerevan, Armenia

Նախօրեին «Ատմոսֆերա» սրճարանն էլ ապամոնտաժվել էր, բայց ոչ ամբողջությամբ. այսօր աշխատանքները շարունակվում են՝ մետաղյա կոնստրուկցիաներն են ապամոնտաժվում եւ տեղափոխվում: Այս սրճարանի համասեփականատեր Էլիզաբեթ Ղազարյանը լրագրողներին ասաց, որ սրճարանի մարմարյա շատրվաններն արժեն 25 հազար դոլար եւ պահանջում են փոխհատուցում դրա ապամոնտաժման դիմաց:

Վիկտոր Մնացականյանն այսօր Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ ապօրինի կառույցների համար փոխհատուցում չի տրամադրվելու, օրենքը նման բան չի ենթադրում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031