Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջնահերթությունները քաղաքապետարանն է որոշում, 50 տոկոս վստահության քվե են ստացել». Սերգեյ Բագրատյան

Մարտ 15,2019 13:40

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ձեռնպահ է մնում գնահատել`արդյոք Օպերայի եւ բալետի շենքի հարակից տարածքը կարգի բերելը Երեւանի առաջնահերթ խնդիրն է եւ արդյոք մայրաքաղաքային տնտեսությունը կարգի բերելը պետք էր հենց այդ խնդրից սկսել: «Առաջնահերթությունները քաղաքապետարանն է որոշում, 50 տոկոս վստահության քվե են ստացել»,-Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց պատգամավորը:

Բայց ԲՀԿ-ում կողմ են, որ տնտեսավարողների շահերն էլ հաշվի առնվեն`ելնելով ներկայիս իրողություններից: Օրինակ, մեկամսյա ժամկետը, որ քաղաքապետարանը տվել էր սրճարանների սեփականատերերին`տարածքն ազատելու համար, Սերգեյ Բագրատյանի կարծիքով, քիչ է: Ըստ նրա, գոնե վեց ամիս ժամկետ պետք է տրվեր եւ զուգահեռաբար, նրանց այլընտրանքներ առաջարկեին, որպեսզի հնարավոր լիներ խուսափել բախումներից:

ԲՀԿ-ական պատգամավորը ձեռնպահ է մնում գնահատել նաեւ ոստիկանության գործողությունները: Դիտարկմանը` Նոր Հայաստանում հասարակության ակնկալիքները կարծես այլ էին, նա պատասխանեց. «Մանրամասներ չգիտեմ, դեպքերը քննվում են, բայց քաղաքացու, մարդու իրավունքների պաշտպանությունն առաջնահերթ պետք է լինի: Նման հարցերն այնպես պետք է կարգավորվեն, որ ոստիկանությունն ուժ գործադրելու հարկադրանքի առջեւ չկանգնի»:

Հետաքրքրվեցինք`իրեն, իբրեւ պատգամավորի, բավարարո՞ւմ են այն բացատրությունները, թե ինչո՞ւ պետք է սրճարանների մի մասը քանդվի, մյուսը`ոչ: «Մենք կողմ ենք օրենքի միատեսակ կիրառմանը, օրենքի տարբերակված կիրառումն անընդունելի է»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031