Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գեղարքունիքում աղբ նետելու համար տուգանքը չի գործում, բայց այնպես չէ, որ կողմ չեմ տուգանելուն». մարզպետ

Մարտ 15,2019 13:13

Գեղարքունիքի մարզում բնակիչների՝ գետեր թափած աղբը հասնում է Սեւանա լիճ. 57 համայնքներից 26-ում չկա կազմակերպված աղբահանություն: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Այս տարվա համար խնդիր ենք դրել բոլոր համայնքներում ունենալ աղբահանություն՝ մինչեւ այն ծրագրի մեկնարկը, համաձայն որի՝ Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերի ողջ աղբը կհավաքվի Հրազդանում կառուցվելիք աղբավայրում»,-տեղեկացրեց մարզպետը:

Նրա բնորոշմամբ՝ Սեւանի մաքրության խնդիրն առաջնային է: Հարցին՝ «չթույլատրված վայրում աղբ թափելու համար քաղաքացիների տուգանման դեպքեր եղե՞լ են» Սանոսյանը պատասխանեց. «Որպես կանոն, դա չի կիրառվում: Այնպես չէ, որ կողմ չեմ տուգանելուն, բայց դրան զուգահեռ մի բան պետք է առաջարկես: Եթե համայնքում աղբավայր չկա, տուգանելով հարց չի լուծվում: Ամեն անօրինական գործընթացին զուգահեռ՝ քաղաքացուն օրինական ճանապարհը պետք է ցույց տաս»:

Գնել Սանոսյանը նաեւ հայտնեց, որ մարզում այս տարի ներդրումային ծրագրեր են հավանական. «Մայիսին բիզնես-համաժողով տեղի կունենա: Քսան ներդրումային ծրագիր կհանձնվի գործարարների դատին: Առավելություն ենք տվել գյուղատնտեսական եւ այլընտրանքային էներգետիկայի ծրագրերին»:

https://www.facebook.com/aravot.am/videos/300977677245559/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031