Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունի-Վարդենիս եւ Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհներն այս տարի կնորոգվեն

Մարտ 15,2019 12:27

«Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում խորը ջրափոսեր կան: Համապատասխան կազմակերպության հետ փոսալցման աշխատանքներ կատարեցինք, բայց երկու օր հետո փոսերը նախկին տեսքին վերադարձան: Հիմա նորից ենք փոսալցում արել, եւ հատվածը, կարելի է ասել, երթեւեկելի է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով վարորդների դժգոհություններին, ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով՝ Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում ջրահեռացման համակարգ չկա, ինչի պատճառով Մարտունի քաղաքի գլխավոր փողոցով հոսող ջրերը կուտակվում են այդ ավտոճանապարհին. «Անընդհատ քանդվում է: Այս տարի արդեն այս հատվածում ոչ թե կրկին փոսալցում կարվի, ինչպես նախկինում, այլ հին ասֆալտաշերտը կհեռացնենք, մայթեր կկառուցենք: Իսկ դեպի Մարտունի բարձրացող հատվածում կկառուցվի ջրահեռացման համակարգ, որը, հուսամ, վերջնականապես վարորդների խնդիրը կլուծի»:

Գնել Սանոսյանի փոխանցմամբ՝ ճանապարհի բարեկարգման մրցույթը կհայտարարվի հաջորդ շաբաթ, իսկ աշխատանքները կսկսվեն ամռանը: «Ի դեպ, երեկ Ծովակ համայնքի բնակիչները ճանապարհ էին փակել՝ պահանջելով գյուղի միջով անցնող  ճանապարհը նորոգել: Լուրջ խնդիր ունենք, բայց ուրախ եմ տեղեկացնել, որ այս տարի 14 կմ-ոց ճանապարհահատված կկառուցվի, որը ներառում է նաեւ Ծովակը»,-հավելեց Գնել Սանոսյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ այս տարի Ճամբարակ-Վարդենիս 12 կմ.-ոց գրունտային ճանապարհն էլ  կասֆալտապատվի:

https://www.facebook.com/aravot.am/videos/300977677245559/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031