Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (CHP-ԺՀԿ) առաջադրված Շիշլիի համայնքապետի թեկնածու Մուամմեր Քեսքինը և ավագանու անդամի թեկնածու ազգությամբ հայ Սելինա Դողանը Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մահվան կապակցությամբ այցել են պատրիարքարան:
Քեսքինը ցավակցություններ է հղել Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին: Նշել է, որ CHP-ի նախկին պատգամավոր Սելինա Դողանը կուսակցության ավագանու անդամի թեկնածու է և իրենց համար շատ կարևոր ներկայացուցիչ է:
«Սելինա Դողանի պարտավորությունների ներքո են գտնվելու ոչ միայն հայ համայնքով զբաղվելը, այլև բոլոր փոքրամասնություններով»,-ասել է Շիշլիի համայնքապետի թեկնածուն:
Աթեշյանի հետ հանդիպումից հետո Մուամմեր Քեսքինը և Սելինա Դողանը գրառում են արել Մութաֆյանի համար բացված ցավակցությունների մատյանում:
Աղբյուր`Ermenihaber/Gercekgundem