Լրահոս
Օրվա լրահոսը

Վարազդատ Կարապետյան. Եթե ընդդիմությունը, մամուլը, ֆեյսբուքյան ակտիվիստները անընդհատ չպնդեն, որ մեր երկիրն ահավոր մեծ վտանգների առաջ է կանգնած, ուր որ է պատերազմ կսկսվի, ներդրումներ կլինեն. «Իրատես»

Մարտ 15,2019 11:37

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ «Իմ քայլը» խմբակցության այն պատգամավորներից է, որ խորհրդարան գալու առաջին օրերին հայտարարեց, թե պետք չէ ոչ էական հարցերի վրա ժամանակ վատնել, հասարակությունն օր առաջ սպասում է տնտեսական փոփոխությունների, ԱԺ-ն պետք է գործի անցնի։ Պատգամավորից հետաքրքրվեցինք` այսօր նրան բավարարու՞մ են տնտեսության զարգացման տեմպերը։

-Որքան էլ ականջահաճո հայտարարություններ հնչեն, առանց ֆինանսական հոսքերի տնտեսություն հնարավոր չէ զարգացնել։ Որտեղի՞ց եք գտնելու ֆինանսական աղբյուրներ։

-Այդ աղբյուրները մեր ներքին խնայողություններն են և դրսի ներդրումները։ Դրսում հարյուրավոր մարդիկ հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելու գաղափարով, Հայաստանում ապրող մարդիկ էլ հակված են իրենց խնայողությունները Հայաստանում ներդրումների վերածելու։ Եթե ընդդիմությունը, մամուլը, ֆեյսբուքյան ակտիվիստները անընդհատ չպնդեն, որ մեր երկիրն ահավոր մեծ վտանգների առաջ է կանգնած, ուր որ է պատերազմ կսկսվի, ներդրումներ կլինեն։

-Պատերազմի վտանգն իրակա՞ն չէ։

-Ոչ։

-Ի՞նչ հիմքեր ունեք դա պնդելու։

-Հայաստանը, որպես անկախ դերակատար, սկսել է իր խոսքը թելադրել աշխարհին։ Հիմա բոլորը փորձում են հասկանալ, թե ինչ է անում Հայաստանը։

-Ու հասկանո՞ւմ են մեզ։

-Երկար ժամանակ է պետք, որ հասկանան։ Քանի դեռ չեն հասկացել, մենք խաղաղ ենք, վստահ եղեք։

-Կարծո՞ւմ եք, թալանված միջոցներն այնքան շատ են, որ դրանով կարող ենք ռազմարդյունաբերությո՞ւն զարգացնել։

-Նախնական գնահատականով՝ 3 մլրդ դոլարի մասին է խոսքը։

-Դա դեռ հայտարարություն է, իսկ թե ե՞րբ ու ի՞նչ չափով դրանք կարող են պետությանը վերադարձվել, լրիվ այլ խոսակցության նյութ է։

-Դրանք պետությանը վերադարձվելու ընթացքում են, ամեն շաբաթ, ամիս տեսնում ենք, որ դրանք իրականություն են դառնում։ Որպեսզի այս գործընթացն արագ լինի, պիտի մեր հասարակության յուրաքանչյուր անդամ դրան օգնի։

-Ինչպե՞ս օգնի, ՀԴՄ կտրո՞ն պահանջի, դառնա տնտեսական ակտիվի՞ստ։

-Ամեն մեկն իր տեղում կարողանա գործընթացին նպաստել, լրագրողը` իր գործունեության մեջ, գործարարը, պետծառայողը՝ իրենց։ Հիմա, ցավոք, բարեփոխումներին դեմ է աշխատում մեր լրատվական դաշտի 80 տոկոսը, պետական ապարատի՝ առնվազն 50 տոկոսը։ Սա շատ վատ գործընթաց է, բայց մենք կհաղթահարենք։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031