Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր առաջընթաց՝ ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ի դեմ պայքարում. «Ամերիկայի ձայն»

Մարտ 14,2019 23:40

«Ամերիկայի ձայն». ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ի դեմ պայքարում գրանցվել է նոր առաջընթաց, որը հույս է տալիս, որ մոտ են այն ժամանակները, երբ այն կհաղթահարվի ամբողջապես:

Մեծ Բրիտանիայի մի խումբ գիտնականներ հայտարարել են, որ քաղցկեղից տառապող մեկ այլ հիվանդի մոտ է նկատվել ՁԻԱՎ-ի հարուցիչ ՄԻԱՎ-ի վիրուսի անհետացում։

Դեռևս 12 տարի առաջ այդ նույն հիվանդությամբ տառապող ամերիկացի Թիմոթի Ռեյ Բրաունն անցել է նմանատիպ մի բուժում Գերմանիայում և բուժվել վիրուսից:

Քաղցկեղի բուժման ընթացքում այս հիվանդների մոտ արձանագրվել է ՄԻԱՎ-ի վիրուսի վերացում: Սակայն չնայած այս առաջընթացին, որոշ բժիշկներ դեռևս հապաղում են հայտարարել, որ ՄԻԱՎ-ն ամբողջապես բուժվում է: Այս ճանապարհին դեռևս կան բազմաթիվ մարտահրավերներ, նշում են նրանք:

Ալերգիկ ու վարակային հիվանդությունների ազգային հաստատության տնօրեն, բժիշկ Էնթոնի Ֆաուսին վստահ է , որ բժիշկները կարող են համախմբել ուժերը ՝ այս հիվանդության վերջնական բուժմանը հասնելու համար: Նա ընդգծում է, որ առաջարկված բուժման ձևը մեծ առաջընթաց է և շատ լավ հնարավորություն՝ այս ճանապարհին, սակայն այս պահին անհրաժեշտ է ընդլայնել փորձարկումների շրջանակը և ընդգրկել նաև այն հիվանդներին , որոնք չեն անցել որևէ բուժում: Այստեղ հաջողություն գրանցելու պարագայում միայն, ըստ Էնթոնի Ֆաուսիի, հնարավոր է խոսել վերջնական բուժման մասին:

Իր հերթին համաճարակաբան Լիզա Ֆիթզփաթրիկը ասում է, որ նրանք, ովքեր վարակվել են ՄԻԱՎ-ով կամ կասկածում են, որ ունեն այս վարակը, պետք չէ վախենան, քանի որ այսօր դրա բուժման առումով իրավիճակը փոխված է: Նա պնդում է, որ ի տարբերություն 80-ականներին կամ 90-ականներին, երբ մարդիկ մահանում էին ՁԻԱՎ-ից, 2019 թվականին իրավիճակն այլ է:

Էնթոնի Ֆաուսիի կարծիքով էլ 10 տարվա ընթացքում հնարավոր է 90 տոկոսով նվազեցնել նոր վարակների թիվը, որը փաստորեն կհանգեցնի հիվանդության համաճարակի վերացմանը: Նա տեղեկացրեց, որ այս պահին ՄԻԱՎ-ի դեմ երկու պատվաստանյութ են փորձարկվում Հարավային Աֆրիկայում, որոնց արդյունքները պարզ կդառնան երկու տարվա ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031