Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանձնարարությունը հակասում է Ձեր գրավոր պատասխանին». նախարար Արայիկ Հարությունյանին

Մարտ 14,2019 21:30

ԲԱՑ  ՆԱՄԱԿ

Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարար

պարոն Արայիկ Հարությունյանին

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվ. պետական համալսարան» հիմնադրամի

երրորդ կրթական աստիճանում սովորող մի խումբ հայցորդներից

Հարգելի՛ պարոն նախարար,

2018 թվականի նոյեմբերի 9-ին Ձեզ էինք դիմել երրորդ աստիճանում սովորող ուսանողների (2-րդից 5-րդ կուրս) ուսումնական պլանները Գիտական խորհրդի կողմից անհիմն փոփոխելու կապակցությամբ: Ձեր պատասխանը բավարարել էր բոլոր հայցորդներին, և մենք լիահույս էինք, որ մեր աշնանային դասընթացները կկազմակերպվեն ժամանակին, ավելին` որևէ փոփոխություն չեն կրի մեր ուսումնական պլանները, և փորձ չի արվի 2-րդից 5-րդ կուրսում սովորող ուսանողների համար նոր ամսաթվով  ուսումնական պլաններ հաստատելու:

Աշնանային դասընթացները ժամանակին չկազմակերպվեցին` նոյեմբերից հետաձգվելով հունվարի վերջ-փետրվար և խախտելով բազմաթիվ իրավական ակտեր: Այսօր, առանց հաշվի առնելու մեր և մեր գիտական ղեկավարների կարծիքը, հաստատել են նոր ուսումնական պլաններ՝ պնդելով, որ բանավոր հանձնարարություն են ստացել ԿԳ նախարարության բարձրաստիճան պաշտոնյայից: Բնականաբար, այդ հանձնարարությունը հակասում է Ձեր գրավոր պատասխանին:

Խնդրում ենք հանդիպում Ձեզ կամ ԿԳ նախարարության համապատասխան մասնագետների հետ՝ ստեղծված արհեստական խնդիրները առավել հանգամանալից ներկայացնելու նպատակով:

14.03.2019

Ստորև ստորագրում ենք`

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. K.K says:

    Մանգոյի ռեկտորը հեչ բան չի կռնա էնե Սահակի դեմ:Նախ,Երվանդին հենց Սահակն է բերել ու պաշտոն տվել ըդտեղ:Երկրորդը,Երվանդը չի կռնա Սահակի Արմինեի դեմ էրթա ու հմի նախարարության աշխատողների անունից բաներ կսե ու դեկան,ամբիոնի վարիչներին ստորագրել կուդա պլանները՝ հաշվի չառնելով երեխոնց ու ղեկավարների կարծիքը:Երվանդը շատ թույլ ղեկավար է:Ըսոնք դիտմամբ են Երվանդին ռեկտր թողել,ով ինստիտուտը փակեն:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031