Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջազվե» սրճարանն էլ ապամոնտաժվեց (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 14,2019 21:00

Օպերայի հարակից տարածքի սրճարաններից երկուսն այսօր ապամոնտաժվեցին: Մինչ այդ սրճարանների աշխատակիցները բողոքի ցույց էին անում. նրանք փակել էին Մաշտոց-Թումանյան փողոցները, սակայն ոստիկաններն ուժ գործադրելով բացեցին փողոցները:

Այսօր ծանր տեխնիկայով ապամոնտաժվեցին «Ատլանտիկա» եւ «Ժազվե» սրճարանները:

Մանրամասները՝ տեսանյութում

«Ատմասֆերա» սրճարանի համասեփականատերերից մեկն ասում էր, թե թող Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարը «նախ իր ռեստորանը՝ «Երեւանյան գիշերներն» ապամոնտաժի, էնտեղ էլ են ծառեր եղել, կտրել՝ ռեստորան է սարքել»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը «Երեւանյան գիշերներ» ռեստորանի մասին մեր հարցին ի պատասխան ասաց՝«Այո, մեր ռեստորանն է, այդտեղ ոչ մի ծառ չի հատվել: Տարածքը եղել է արտադրական տարածք»:

 

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը վստահեցրեց՝ ապամոնտաժված սրճարանների աշխատակիցների կարող են աշխատանք առաջարկել՝ արդեն որոշ սրճարանների, ռեստորանների տնօրեններ նման առաջարկներ արել են:

Մնացականյանն ասաց՝ վաղն էլ շարունակելու են մյուս սրճարանների ապամոնտաժումը. այդ աշխատանքները մոտ 10 օր կտեւեն: Մնացականյանի խոսքերով՝ Օպերայի հարակից տարածքում վերականգնելու են զբոսայգին, հենց ավարտվեն ապամոնտաժման աշխատանքները՝ անմիջապես սկսելու են զբոսայգու բարեկարգումը:

Մնացականյանի խոսքերով՝ «Մեզ համար շատ կարեւոր են նաեւ եղած ծառերը: Հատուկ տեխնիկա պետք է բերենք, այս ծառերն ազատագրենք, նոր մնացածը շարունակենք»: Իսկ ապամոնտաժման աշխատանքներից հետո կառույցները պետք է մասնատեն ու տեղափոխեն, ապա քանդեն բետոնապատ հատվածներն ու անցնեն զբոսայգու բարեկարգմանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Սրճարանների ապամոնտաժման աշխատանքները սկսվել էին երեկ: Երեկ, սակայն միայն մեկ սրճարան՝ «Ատմոսֆերան» ապամոնտաժվեց: Երեկ քաղաքապետարանում քննարկում եղավ, սակայն սրճարանների ներկայացուցիչներն ու պաշտոնյանները ընդհանուր հայտարարի չէին եկել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Այսինքն, այս մարդիկ համաձայն են, որ իրենց քաղաքը այլանդակվի անօրեն կառուցված և անճաշակ կաֆեներով, միայն թե իրենց աշխատատեղերը պահպանվեն։ Նրանք համաձայն են հաշտվել անօրինության հետ, որովհետև այն բխում է իրենց անձնական շահերից։ Պետությունը պարտավոր չէ հաշվի նստել նման կերպ պետությանը վերաբերվող մարդկանց հետ, այլ պետք է իրականացնի օրենքը՝ ի շահ եկող սերունդների։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031