Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմը նախատեսված պլանի համաձայն շարունակում է իր գործունեությունը: Սակրավորային խումբը մարտի 13-ին մասնակցել է «Ականազերծման տեղամաս, անվտանգության կանոններ» թեմայով գործնական պարապմունքին: Այն անցկացրել են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» գլխավոր տեսուչ Արա Մարտիրոսյանը և Գործողությունների բաժնի պետ Արթուր Բլբուլյանը:
Մեկ բժիշկ ընդգրկվել է հումանիտար ականազերծում կատարող ինժեներա-սակրավորային խմբի կազմում՝ սակրավորների բուժապահովումը, ինչպես նաև առաջին բուժօգնության և տարհանման դասընթացները կազմակերպելու նպատակով: Բժիշկներն իրենց գործունեությունը ծավալում են Հալեպի տարբեր հիվանդանոցներում, իրականացնում են հետազոտություններ, կատարում են վիրահատություններ: Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը յուրաքանչյուր օրվա ավարտին ամփոփում է կատարված աշխատանքները, նախանշվում են հաջորդ օրվա անելիքները:
Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ