Լրահոս
Օրվա լրահոսը

Դենիս Մանտուրովը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայաստանյան ընկերություններին` ռուսական արդյունաբերական ընկերությունների արտադրական գործընթացներում ներառելով հայկական արտադրության բաղադրիչներ

Մարտ 14,2019 18:13

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հետ։

Երկու երկրների նախարարները քննարկել են արդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները։ Դենիս Մանտուրովը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայաստանյան ընկերություններին` ռուսական արդյունաբերական ընկերությունների արտադրական գործընթացներում ներառելով հայկական արտադրության բաղադրիչներ։  Կողմերն ընդգծել են համատեղ միջոցառումների մշակման և իրականացման անհրաժեշտությունը՝ երկկողմ առևտրի ծավալների մեծացման նպատակով։

Նախարար Խաչատրյանը Մոսկվայում հանդիպումներ է ունեցել նաև մի շարք գործարարների հետ և նրանց հետ քննարկել ներդրումային նախագծեր, մասնավորապես՝ շինարարության և ոսկեգործության ոլորտներում։ Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել համագործակցության նախնական պայմանավորվածություններ։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031