Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում այսօր սրճարանների ապամոնտաժման աշխատանքների ժամանակ հասարակական կարգը պահպանող ոստիկաններից մեկը վնասվածք է ստացել։ Ոստիկանության լրատվական ծառայությունից Aravot.am-ին հայտնեցին, որ նրա գլուխը դիպել է ապամոնտաժվող սրճարաններից մեկի մետաղական կոնստրուկցիային ու վնասվել. «Տեղափոխվել է հիվանդանոց, վիճակը նորմալ է»:
Տուժել է նաեւ մեկ կին։ «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն էլ մեզ հայտնեց, որ Սարյան 2 հասցեում կինն ընկել է եւ վնասել մեջքը. «Վնասվածքը ծանր չէ, հիվանդանոցում է»: Թագուհի Ստեփանյանը նշեց` հստակ տեղեկություններ չկան այն մասին, որ կինը ցուցարար է. իրեն հայտնել են միայն, որ կինը եղել է աշխատողը սրճարանի սեփականատիրոջ, որը օբյեկտ է ունեցել նաեւ նշյալ հասցեում։
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվում են «Օպերա»-ի հարակից սրճարանները, որոնց աշխատակիցները բողոքի գործողություններ են իրականացնում։
https://www.facebook.com/aravot.am/videos/2390436021023272/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ