Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցի՝պետությանը նվեր տալու գործը ձգձգվում է. ռիսկեր կան

Մարտ 14,2019 16:41

Ծաղկաձորի Գոլդեն Փելես հյուրանոցը դեռ չի փոխանցվել պետության հաշվեկշիռ: Այսօր այս մասին ասաց Պետական գույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը: Կառավարության նիստից հետո լրագրողները պարոն Բաբայանից հետաքրքրվեցին՝ պետությունը ստացա՞վ նվերը:

«Կան որոշակի ռիսկեր, մենք այդ ռիսկերը ներկայացրել ենք կառավարությանը, առայժմ քննարկման փուլում են այլ պետական մարմինների հետ: Եվ ես ձեզ հավաստիացնում եմ, որ գույքը նվեր ընդունելու մասին կառավարության որոշում է լինելու, հետեւաբար դրա մասին կիմանաք»,-ասաց Պետգույքի ղեկավարը՝ թվարկելով ռիսկերը.« Գոլդեն Փելես ՍՊԸ բալանսում միայն Ծաղկաձորի գույքը չէ, կան այլ գույքեր, այդ թվում՝ Երեւանում: Եվ օրենքով նվիրատվություն կատարելուց հետո, երեք տարվա ընթացքում, եթե սնանկության գործընթաց լինի, ապա տվյալ ՍՊԸ-ն կարող է հետ բերել այդ գույքը: Որպեսզի նման ավելորդ ռիսկերից մենք խուսափենք, մենք առաջարկել ենք, որ գործընթացը մի փոքր դանդաղ լինի, բայց ստեղծվի մի առանձին ՍՊԸ, որի բալանսին կլինի միայն այդ հյուրանոցը, որն արդեն առանց այլ պարտավորությունների կտրվի պետությանը»:

Նշենք, որ ամիսներ առաջ Հարկային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը հայտարարեց, որ իրենց պատկանող Ծաղկաձորում գտնվող Գոլդեն Փելես հյուրանոցը նվիրատվության կարգով տալիս է պետությանը: Ավետիսյանի ընտանիքն այդ քայլին դիմեց, երբ բիզնեսին առնչվող քրեական գործ էր հարուցվել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031