Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գրավատների ու փոխանակման կետերի աշխատակիցներին ընդունեց վարչապետի օգնականը, բայց առայժմ միայն լսեց (ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 14,2019 16:15

Գրավատների ու փոխանակման կետերի ներկայացուցիչներին, որոնք այսօր առավոտից կառավարության շենքի առաջ բողոքի ցույց են անում՝ պահանջելով հետ կանգնել պետական տուրքի բարձրացման նախագծից, ընդունեց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

«Ներկայացրեցինք մեր բոլոր առարկությունները, խոստացավ քննարկումներ ունենալ համապատասխան ոլորտի ներկայացուցիչների հետ: Նա հարկ եղած դեպքում հարցը կզեկուցի նաեւ վարչապետին, եւ պայմանավորվեցինք, որ մինչու երկուշաբթի օրը մեզ տեղյակ կպահի կայացրած որոշումների մասին»,-արդեն հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գրավատներից մեկի տնօրեն Մհեր Գեւորգյանը եւ Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանը:

Employees of pawnshops and exchange offices operating in Yerevan hold a protest action in front of the RA Government’s building

Մհեր Գեւորգյանի խոսքով, այսօր տնտեսական հեղափոխության գաղափարներից մեկն այն է, որ պայքարելու են խոշորացման դեմ, իսկ պետտուրքը բարձրացնելով, դաշտը խոշորացվում է եւ գնում է մենաշնորհի:

Employees of pawnshops and exchange offices operating in Yerevan hold a protest action in front of the RA Government’s building

Aravot.am-ի այն դիտարկմանը, թե մասնագետները կարծիք են  հայտնում, որ այս նախագծի, այսպես ասած, լոբինգն անում է  Կենտրոնական բանկը, որպեսզի առեւտրային բանկերը շահեն, Արամայիս Խաչատրյանն ի պատասխան ասաց.«Միգուցե Կենտրոնական բանկն էլ է մասնակցել այս ամեն ինչին, բայց մենք բողոքում ենք կառավարության դեմ, որովհետեւ ներկայացնողը ֆինանսների նախարարությունն է, որոշումն ընդունում է կառավարությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ճիշտ է գործարարներն իրենց առաջարկներն ունեն կառավարությանը, սակայն չեն բարձրաձայնում՝մինչեւ որ չլսեն կառավարության պատասխանատուների հիմնավորումները: Բայց, նրանց խոսքով, իրենց համար ընդունելի տարբերակը պետական տուրքի ներկայիս տարբերակով աշխատելն է. «Մեզ համար խելամիտը այսօր գործող պետական տուրքն է: Մեր պահանջն է, որ ֆինանսական շուկայում ցանկացած թանկացում հավասար լինի շուկայի բոլոր մասնակիցների համար՝ սկսած ամենափոքրից մինչեւ ամենամեծը: Բայց մենք կողմնակից չենք, որ նման թանկացում լինի, որովհետեւ դա կբերի կոլապսի»:

 

Հարցին՝ գուցե պետությունը գիտի, որ այս ոլորտում այնքան էլ թափանցիկ չեն աշխատում եւ հարկեր են թաքցնում, Մհեր Գեւորգյանն ի պատասխան ասաց,որ Կենտրոնական բանկի վերահսկողությունը շատ ուժեղ է եւ հնարավոր չէ հարկ թաքցելով աշխատել:

Employees of pawnshops and exchange offices operating in Yerevan hold a protest action in front of the RA Government’s building

Հիշեցնենք, որ փոփոխություններով նախատեսվում է գրավատների  պետական տուրքը ներկայիս 100 հազար դրամի փոխարեն տարեկան դարձնել ս6 մլն դրամ, իսկ փոխանակման կետերի համար ներկայիս 50 հազար դրամի փոխարեն կսահմանվի 3 միլիոն դրամ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031