Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի, Կենտրոն եւ Նորք-Մարաշ նստավայրում դեռ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու հարցը: Հիշեցնենք, ՀՔԾ-ն երկրորդ նախագահի կալանքի միջնորդությունը երկարացնելու միջնորդություն էր ներկայացրել:
Նիստի ընդմիջմանը լրագրողների հարցերին`ինչպե՞ս է ՀՔԾ-ն մեկնաբանում կալանքը երկարաձգելու իր միջնորդությունը, Ռուբեն Սահակյանը պատասխանեց. «Էն բոլոր հիմարություններդ, որոնք մինչեւ այսօր գրել են»:
Ռոբերտ Քոչարյանը նիստին ներկա է, անընդհատ խոսել է: «Ապացուցվեց ջուր է»,- ասաց պաշտպանը:
Թե ի՞նչ կարեւոր բան է ասել Ռոբերտ Քոչարյանը`Ռուբեն Սահակյանն ասում է. «Լիքը կարեւոր բան ասել է: Հիմարություն է ամեն ինչ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ