Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը Ալիևի հետ հանդիպմանը կարող է բարձրացնել ցանկացած հարց. Մամեդյարով

Մարտ 14,2019 15:45

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը կարծում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը կարող է բարձրացնել ցանկացած հարց: Այս մասին նա ասել է Interfax-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում:

«Ես չգիտեմ՝ ինչը կլինի առաջնահերթություն (Փաշինյանի համար երկու առաջնորդների հանդիպման ժամանակ-խմբ.):Նա, թերևս, կարող է բարձրացնել ցանկացած հարց: Ամեն դեպքում, բանակցությունների ձևաչափի մասով հստակ արտահայտվել են և՛ Եվրամիությունում, և՛ Ադրբեջանի նախագահը: Այդ հարցի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- ասել է Մամեդյարովը գործակալության հետ զրույցում:

Նա նաև կարծիք է հայտնել, որ Փաշինյանին չի հաջողվի տնտեսական հեղափոխություն իրականացնել «առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման»:

Մամեդյարովն անդրադարձել է նաև Փաշինյանի այն հայտարարությանը, թե անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին պատրաստել խաղաղության: «Ադրբեջանի ժողովուրդը ես եմ ձեզ հետ. ես առայժմ չեմ զգում, դուք՝ չգիտեմ: Գոյություն ունեն Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանական համայնքներ: Տվյալ դեպքում մենք պետք է տեսնենք՝ արդյոք առաջ ենք շարժվում, թե զբաղվում ենք դատարկախոսությամբ: Բոլորը ամեն ինչ գիտեն, մնում է քաղաքական կամքը: Պատահական չէ, որ Փարոզում հայտարարություն արվեց Հայաստանի և Ադրբեջանի բնակչությանը խաղաղության պատրաստելու վերաբերյալ»,- ասել է Մամեդյարովը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031