Լրահոս
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է միանար համապարփակ համաձայնագրի մշակման աշխատանքներին. Արմեն Աշոտյան

Մարտ 14,2019 15:06

Կրկին Արցախի՝ բանակցություններին մասնակցելու հարցի մասին:

Ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող բանակցություններում, երբ որ վերջնականացվեին հիմնարար 3 սկզբունքների և կարգավորման 6 էլեմենտների մեկնաբանությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է միանար համապարփակ համաձայնագրի մշակման աշխատանքներին:

Զարգացումների նման մոտեցում համաձայնեցված է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի Կազանյան հանդիպումից առաջ, որտեղ նախատեսվում էր ընդամենը համատեղ հայտարարության ընդունում ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի կողմից առաջարկված և կողմերի համար փոխադարձ ընդունելի մեկնաբանությունների շրջանակներում, որից հետո ԼՂՀ ներգրավմամբ պետք է սկսվեին բուն համաձայնագրի մշակման աշխատանքները:

Այս նույն պայմանը նախատեսված էր նաև բանակցությունների բոլոր հետագա փուլերում:

Ասածիս ճշմարտացիությունը կարող եք ճշտել հենց Նիկոլ Փաշինյանից, ով այսօր, որպես ՀՀ վարչապետ, տիրապետում է բանակցություններին վերաբերող փաստաթղթերի ողջ փաթեթին:

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031