Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես առողջություն եմ մաղթում իրենց, նախկին իշխանությունները, երբ նման հայտարարություններ են անում, ես զարմանում եմ». Մարուքյան

Մարտ 14,2019 14:45

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը ասել էր, որ ղարաբաղյան խնդրի կարգավորում հին մոտեցոմներով անարդյունավետ կլինի եւ արդյունք չի տա, եթե բանակցություններում Արցախը չներգրավի:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Տրամաբանություն կա: Ես հարգանքով եմ վերաբերվում, այո, կարեւոր կարծիք է արտահայտվել: Թե՛ սկզբունքները կարելի է հիմա նորից քննարկել ու ինչպես վարչապետն իր խոսքում նշեց, էդ սկզբունքները պետք է մեկնաբանել, պետք է հասկանալ, թե այդ սկզբունքների տակ ի՞նչ նկատի ունի միջազգային հանրությունը, ոչ թե Ալիեւը ինչ է հասկանում»:

Ըստ Մարուքյանի, խորհրդարանականները մեծ անելիք ունեն, պետք է ամեն ինչ անեն, որ միջազգային հանրության մոտ անբեկանելի կարծիք ձեւավորեն առ այն, որ արդյունավետ, պտղաբեր բանակցություններ առանց Արցախի ներգրավման չի կարող լինել:

Մեր հարցին՝ նախկին իշխանության ներկայացուցիչները գտնում են, որ այն պնդումից հետո, ըստ որի Արցախը պետք է ներգրավի բանակցություններում, հակառակ դեպքում մենք չենք կարող ներկայացնել Ղարաբաղին այդ բանակցություններում, եթե հիմա այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը գնա ու նստի բանակցությունների սեղանին, կստացվի, որ նա ստել է եւ չի պահել իր խոստումը, ինչպե՞ս կարձագանքեք սրան՝ Մարուքյանը պատասխանեց. «Ես առողջություն եմ մաղթում իրենց: Այսինքն, սպասել, ամեն անգամ նման հայտարարություններ անե՞լ…այն, ինչ ասվել է, նախ, պահվել է, ասվել է, լիազորված չենք, լիազորված չլինելը պահվել է: Իրենք ի՞նչ են ուզում, մի հատ հասկանանք, ուզում են, որ Փաշինյանն ասի՝ դե լավ, չեմ գնում, հետո ասեն՝ աաա՜, չգնաց, ուրեմն պատերա՞զմ կսկսվի, նպատակը ի՞նչն է: Նախկին իշխանությունները, երբ նման հայտարարություններ են անում, ես զարմանում եմ, որովհետեւ նախկին իշխանություններն են, որ հասցրել են այս վիճակին: Նրանցից է ժառանգված այսօրվա այն ամենը, ինչ մենք ունենք: Էդ մենք կարող ենք քննադատել Փաշինյանին, իրանք որ ի՞նչ են քննադատում: Իրենք ինչով կարան՝ պիտի օգնեն ու ինչով կարան՝ չխանգարեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031