ՀՀ ոստիկանությունում այսօր ժամը 14:00-ի դրությամբ գտնվում է 16 քաղաքացի: Այս մասին Aravot.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: «Նրանք ոչ թե բերման են ենթարկվել, այլ բերվել են Ոստիկանություն՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 182-րդ հոդվածի (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) համաձայն»,-հայտնեցին Ոստիկանությունից՝ հավելելով»,-«Նրանք չեն պահվում ոստիկանական բաժանմունքներում, այլ նրանց հետ համապատասխան գործընթացներ են կատարվում»:
Հիշեցնենք, որ Քաղաքապետարանն այսօր ապամոնտաժում է Օպերայի եւ բալետի ազգային-ակադեմիական թատրոնի շենքի հարակից սրճարանները, որոնց աշխատողներն էլ բողոքի գործողություններ են իրականացնում Մաշտոցի պողոտայում:

Workers of Freedom Square’s neighbouring cafes hold a protest action and blocked Mashtots-Tumanyan crossroad of Yerevan, Armenia

https://www.facebook.com/aravot.am/videos/2390436021023272/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ