Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Համաներման մասին ակտը սահմանում է՝ ամենաուշը երեք ամսում քրեական գործը կարճել, եթե չեն առարկում պատանդառված կամ ֆիզիկական վնաս կրած տուժողները»

Մարտ 14,2019 14:09

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող  «Սասնա ծռեր» խմբի գործով հերթական դատական նիստում այսօր մեղադրյալներից Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը միջնորդեց մեղադրյալների հանդեպ կիրառել նախորդ տարվա նոյեմբերին ընդունված «Համաներման մասին» օրենքը՝ քրեական հետապնդումը դադարեցնել, գործի վարույթը՝ կարճել: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը նախ տեղեկացրեց տուժողներից մի քանիսն են միայն գրությամբ հաստատել, որ չեն առարկում:

Տիգրան Հայրապետյանը միջնորդությունն այսպես հիմնավորեց. «Համաներման մասին ակտը սահմանում է՝ ամենաուշը երեք ամսում քրեական գործը կարճել, եթե չեն առարկում պատանդառված կամ ֆիզիկական վնաս կրած տուժողները: Սա ենթադրում է, որ դեռեւս փետրվարին դատարանը պետք է կիրառեր համաներում: Տուժողները պարտավոր էին առարկություն ներկայացնել մինչեւ ժամկետի ավարտը, բայց փետրվարի յոթի դրությամբ որեւէ մեկն առարկություն չի ներկայացրել»:

Մեղադրող-դատախազ Հակոբ Ենոքյանը պաշտպանի հետ չհամաձայնեց. «Այդ ժամկետը հետեւյալ ձեւակերպումն ունի՝ «եթե դատարանն ունի տուժողների դիրքորոշման վերաբերյալ փաստաթղթերը, ապա պարտավոր է նշված ժամկետում համաներում կիրառել»: Բայց տուժողների դիրքորոշում չունենալը դեռ չի նշանակում, թե նրանք չեն առարկում: Ուստի դատարանը պետք է հստակ փաստեր ունենա նրանց դիրքորոշման մասին»:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը, լսելով կողմերի դիրքորոշումները, հիշեցրեց՝ մինչեւ բոլոր տուժողները համաներման մասին կարծիք չհայտնեն, չեն կարող շարունակել գործի քննությունը կամ անցնել համաներման հարցի քննարկմանը, եւ եթե որեւէ տուժող առարկի, համաներում չի կարող կիրառվել. «Այս հիմքով դատարանը հետաձգում է միջնորդության քննարկումը»: Քանի որ այս գործով որոշ ամբաստանյալներ բուժման կարիք ունեն, գործի քննությունը հետաձգվեց մեկ ամսով: Առաջիկա նիստը նշանակվեց ապրիլի 18-ին:

https://www.facebook.com/aravot.am/videos/2366945816920670/

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031