Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի, Կենտրոն եւ Նորք-Մարաշ նստավայրում արդեն մի քանի ժամ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով կրկին երկարաձգելու ՀՔԾ-ի` միջնորդության քննարկումը:
Հիշեցնենք, նիստը երեկ ընդմիջվել էր: Երեկվա նիստում քննիչն ու դատախազությունն էին միջնորդության վերաբերյալ կարծիքներ հայտնել: Այսօր դատարանը կլսի պաշտպանների առարկությունները:
Հիշեցնենք, նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է գտնվում արդեն մի քանի ամիս: Նրան մեղադրանք է առաջադրվել`2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ Սահմանադրական կարգը տապալելու համար: Երեկ Ռոբերտ Քոչարյանը նիստին չէր մասնակցում: Պաշտպանն ասել էր`նպատակահարմար չի գտել: Իսկ այսօր մասնակցում է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ