Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բարեփոխումների քողի տակ ոտնահարվում են խոցելի և միջին խավերի իրավունքները. ՀՅԴ ՀԵՄ

Մարտ 14,2019 13:34

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը` հիմնված լինելով ընկերվարական արժեքների վրա, անկյունաքարային է համարում պետական պատկան մարմինների ցանկացած գործողության սոցիալական բաղադրիչը:

ՈՒշի-ուշով հետևելով վերջին շրջանում երկրում ընթացող իրադարձություններին` հարկ ենք համարում արձանագրել, որ բարեփոխումների քողի տակ ոտնահարվում են խոցելի և միջին խավերի իրավունքները:

Համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած գործիքակազմ և մեխանիզմներ կիրառելիս, հարկավոր է առաջնահերթ հաշվի առնել երկրում տիրող սոցիալ-տնտեսական պայմանները, աղքատության մակարդակը, արտագաղթի ցուցանիշները, ինչպես նաև տնտեսական ցուցանիշներից ոչ պակաս կարևոր ազգային մտածելակերպի առանձնահատկությունները:

Ուստի կարծում ենք, որ այն դեպքում, երբ օրենքով և քաղաքական ամենաբարձր իշխանությունների մակարդակով պաշտպանվում են խոշոր գործարարների և մեծահարուստների շահերը, հասարակ աշխատավորների կրճատումները, մանր և միջին ձեռնարկատերերին հարվածելը կրում է պարզապես աշխատանքի իմիտացիա ստեղծելու միտում և ուղղված է կարճաժամկետ նպատակների իրագործմանը:

Երկրի բարձրագույն իշխանություններին, պատկան մարմիններին կոչ ենք անում

՝ խնդիրները դիտարկել իրենց ամբողջության մեջ և կոսմետիկ լուծումների փոխարեն փնտրել և կիրառել լուծումների հիմնաքարային տարբերակներ:

Հրամայական ենք համարում աշխատավոր դասի և սոցիալական խոցելի խմբերի շահերի ոտնահարումից հնարավորինս խուսափելը և վարվող քաղաքականության այնպիսի պլանավորումը, որը միտված կլինի առաջին հերթին միջին և միջինից ցածր եկամուտ ունեցող խավի ներկայացուցիչների կենցաղային պայմանների բարելավմանը:

Հաշվի առնելով վերոհիշյալ խնդիրները` ՀՅԴ ՀԵՄ-ը պատկան մարմիններից ակնկալում խելամիտ լուծումներ:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն

14․03․2019

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031