Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մատենադարանի 211-րդ տեղի և 1,6 մլն դոլարը գերազանցող հարկային մուտքերի դիմաց՝ «Երևան մոլը» խոշոր հարկատուների ցանկում 347-րդն է. «168 ժամ»

Մարտ 14,2019 13:17

Այն փաստը, որ Հայաստանի 14 խոշոր բուհերը միասին 2018թ. մոտ 22 մլն 90 հազար դոլարին համարժեք հարկեր են մուծել, դա մեր երեխաների վճարած կրթավարձերի հաշվին է։ «Շա՞տ է սա, թե՞ քիչ» հարցի պատասխանը պետք է փնտրել համեմատությունների մեջ։

Օրինակ, կարելի է պետբյուջեի որևէ թվականի օրենքում կարդալ, որ «Մատենադարան Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ երկար ու համարյա անծանոթ անվան տակ՝ հարազատ Մատենադարանին պետբյուջեից 500-600 մլն դրամ է հատկացվել։ Կարդալ կարելի է, բայց այդ փաստով ուրախանալ պետք չէ։ Որովհետև, ասենք, 2018թ. 1000 խոշոր հարկատուների ցանկից կիմանաք, որ Մատենադարանը 211-րդ հարկատուն է և ավելի մեծ թվով հարկեր է մուծել, քան ստացել է պետական աջակցություն։ Ճիշտ այնպես, ինչպես բուհերի պարագային։

Մատենադարանը մոտ 1 մլն 630 հազար դոլարին համարժեք դրամ է մուծել պետբյուջե։ Այսինքն` որքան էլ խոսենք կոռուպցիայի բացակայությունից, ՀԴՄ կտրոնների առատությունից, միևնույն պատկերն է՝ ոչ առևտրական կազմակերպությունները շատ ավելի ծանրակշիռ հարկատուներ են, քան բուն առևտրական կազմակերպությունները։ Օրինակ, Մատենադարանի 211-րդ տեղի և 1,6 մլն դոլարը գերազանցող հարկային մուտքերի դիմաց՝ «Երևան մոլը» խոշոր հարկատուների ցանկում 347-րդն է, մոտ 940 հազար դոլարի համարժեք մուծումով։

Իհարկե, կարելի է չարախնդալ, որ դա բնական է։ Նույնիսկ կարելի է ավելին ասել՝ դա շատ բնական է։ Որովհետև մենք՝ որպես ՀՀ քաղաքացի, շատ ավելի մեծ սպասելիքներ ունենք Մատենադարանից, քան զիզի-բիզի անուններով մոլերից։ Իսկ դա նշանակում է, որ հարկահանության կոշտ ձեռքով պիտի ավելի մեծ հարկեր հավաքենք գիտական ու կրթական հիմնարկներից, քան բիզնես ու առևտրական կառույցներից։

Ի վերջո, գիտակրթական ու մշակութային հիմնարկությունների ո՛չ ղեկավարությունը, ո՛չ իրավահաշվապահական կադրերը հարկեր թաքցնելու հմտությամբ չեն կարող մրցակցել բիզնես-առևտրական կառույցների սեփականատերերի, մենեջերների և իրավահաշվապահական կադրերի հետ։ Ավելին, նույնիսկ հարկային մարմինների աշխատակիցների հետ չեն կարող մրցակցել։ Էդ երևի գիտնականների ու այլ մտավորականների համար է ասված՝ «Մուծեք հարկերը եւ հանգիստ քնեք»: Բացատրել էր հետք:

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031