Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյան. «Կոնկրետ ինձ չեն կանչել ՀՀ նախագահի նստավայր, չեմ էլ լսել, որ ուրիշներին կանչած լինեն». «Ժողովուրդ»

Մարտ 14,2019 13:03

ՀՔԾ-ն ավարտել է 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործի նախաքննությունը՝ սահմանադրական կարգը տապալելու դրվագով։ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել այս գործով որպես վկա, Հատուկ քննչական ծառայությունում հարցաքննված ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի ցուցմունքը։ Թոխյանը եղել է ՍԴ-ում նախագահական ընտրությունների դիմումը ներկայացնող դատավորներից մեկը, եւ դրանով է պայմանավորված հենց նրան հարցաքննելը։

ՀՔԾ քննիչի հարցը. Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը 2008թ. մարտի 7-ին պետքարտուղարություն է ուղարկել մի փաստաթուղթ, որը կազմվել է վերջինիս եւ Սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի հետ։ Նախօրեին՝ 2008թ. մարտի 6-ին կայացած խորհրդապահական հանդիպման արդյունքներով նշված փաստաթուղթը հրապարակվել է «Վիքիլիքս» միջազգային կազմակերպության կողմից։ Նշված փաստաթղթում առկա է տեղեկատվություն այն մասին, որ կանխորոշելով 2008թ. փետրվարի 19-ին նախագահական հարցով նույն թվականի մարտի 8-ին ակնկալվող ՀՀ ՍԴ վճռի ճակատագիրը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նախագահի աշխատակազմը ճնշումներ են բանեցրել ՀՀ ՍԴ անդամների վրա, որպեսզի ՀՀ ՍԴ-ն, հօգուտ Լեւոն Տեր-Պետրոսյանի, որոշում չկայացնի։ Ի՞նչ կարող եք հայտնել այս կապակցությամբ։

ՍԴ անդամի պատասխան. Նման տեղեկություններ ես չունեմ։ Ես կարող եմ ասել իմ մասով, որ կոնկրետ իմ նկատմամբ որեւէ ճնշումներ չեն եղել։ Նաեւ փորձ չի արվել ինձ վրա ճնշում գործադրելու ո՛չ այդ, ո՛չ էլ որեւէ այլ գործով։ Ցանկանում եմ նշել նաեւ, որ ՀՀ ՍԴ անդամներից ես եղել եմ այն դատավորը, որը բոլորից շատ հատուկ կարծիք է ունեցել եւ պաշտոնապես ներկայացրել։ Ինչ վերաբերում է կոնկրետ գործին, ապա նման բնույթի գործերով չի թույլատրվում հատուկ կարծիք ներկայացնել, բացի այդ, ես իմ որոշումը կայացրել եմ առկա ապացույցների հիման վրա եւ այլ կարծիք չեմ ունեցել։

ՀՔԾ քննիչի հարցը. Քրեական գործով տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ՍԴ որոշ անդամներ այդ օրերին՝ մինչ որոշում ընդունելը, կանչվել են ՀՀ նախագահի նստավայր։ Ի՞նչ է Ձեզ հայտնի այդ մասին։ Ովքե՞ր են եղել այդ դատավորները։

Պատասխան. Այդ մասին ես լսում եմ առաջին անգամ։ Տեղյակ չեմ, թե ում են կանչել, կոնկրետ ինձ չեն կանչել ՀՀ նախագահի նստավայր, չեմ էլ լսել, որ ուրիշներին կանչած լինեն։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031