«Ճարտարապետական գործունեության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2017-ին, օրենքի ուժ ստացել 2018-ին, սակայն պրակտիկ սկսել է աշխատել 2018թ. նոյեմբերից, ինչը չէր կարող խնդիրներ չառաջացնել ոլորտում։ Իրավաբան Մարիաննա Եղիազարյանը սկսել է ուսումնասիրել օրենքը, երբ ճարտարապետներից տարբեր ահազանգեր է ստացել՝ օրենքի մի շարք դրույթների հետ կապված։
«Խնդիրներից մեկն այն է, որ այս օրենքն ամբողջովին հիմք է ստեղծում, որպեսզի առկա մենաշնորհն ամրապնդվի ճարտարապետական ոլորտում, ինչում է արտահայտվում դա. ճարտարապետների պալատն իրավունք է ստանում ճարտարապետական մրցույթներ իրականացնել, այսինքն՝ բոլոր այն ճարտարապետական տենդերները, որոնք արվում էին «Սակարկությունների մասին» օրենքով եւ ընդհանուր կարգով, հիմա արդեն ճարտարապետների պալատն է իրականացնելու եւ այդ տենդերների արդյունքում ճարտարապետների պալատն իրավունք է ստացել օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչել իր կողմից կազմված վարկանիշային ցուցակի մասնակիցների։ Ճարտարապետների պալատն իրավունք ունի կազմելու ճարտարապետների եւ նախագծային կազմակերպությունների վարկանիշային ցուցակներ, եւ եթե տենդերը հայտարարվեց, ապա ավտոմատ հաղթող է ճանաչվում վարկանիշային այդ ցուցակով առաջնային հորիզոնական ներկայացնող կազմակերպությունը կամ ճարտարապետը։ Վարկանիշային ցուցակն էլ ձեւավորվում է ըստ քառակուսի մետրաժի, այլ ոչ թե ըստ ճարտարապետական նշանակության։ Այսինքն՝ եթե ինչ-որ մեկը կառուցել է գոմ՝ 2 հազար քառակուսի մետր, ինքը կարող է հայտնվել առաջին հորիզոնականում, իսկ նա, ով 200 քառակուսի մետրանոց եկեղեցի է կառուցել, կարող է հայտնվել վերջին հորիզոնականում»,- ասում է Եղիազարյանը։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում