Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Արշակյան. «Վարորդներին գուցե ՀՀ-ում հնարավորություն տանք մեքենայի աջ ղեկը փոխել ձախի»

Մարտ 14,2019 12:46

ԱԺ-ում «Աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քվեարկությունից առաջ այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հայտարարեց. «Սա խնդիր է, որը մեզ մնացել է նախկին իշխանության կողմից՝ հապճեպ ընդունված եւ պատշաճ չքննարկված օրենքների ընդունման համատեքստում: Այս օրենքը որքան էլ բարի ցանկություն է հետապնդել, բայց խնդիրներ է առաջացրել: Բանն այն է, որ այսօր էլ ներմուծվում են նախկին աջակողմյան ղեկով մեքենաներ: Վրաստանում ղեկային տեղաբաշխումը փոխվում է. աջակողմյան մեքենան դառնում է ձախակողմյան եւ ներկրվում ՀՀ»:

Պատգամավորի խոսքով. «Վրաստանում անհայտ ծագման մասնագետների կողմից ձախակողմյան դարձած մեքենաները, փաստացի, հայտնվում են ՀՀ-ում՝ մեր հայրենակիցների կողմից: Այս հարցին էլ լուծում պետք է տալ, եւ Տրանսպորտի նախարարն ինձ հետ համաձայն է»:

ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կիսեց գործընկերոջ մտահոգությունը. «Հապճեպ օրենքներ ընդունելը պետք է բացառվի: Նախկին ռեժիմն ասում էր, որ աջակողմյան մեքենաների մասնակցությամբ վթարները շատ են, բայց թվեր չկային: Հաշվի առնենք նաեւ, որ սա բիզնես է մեր քաղաքացիների համար: Նրանք ներկրում են եւ վաճառում: Տնտեսական վնասներն ու օգուտները պետք է հաշվել»:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն էլ իր արձագանքեց մեքենաների ղեկի փոփոխության խնդրին. «Գուցե հնարավորություն տանք ՀՀ-ում դա անել՝ վերահսկողությամբ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031