Հարցազրույց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի հետ
– ԼՂ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն իր վերջին համապարփակ հարցազրույցում գնահատելով ՄԽ հայտարարությունը՝ կարևոր ուղերձով էր հանդես եկել՝ նշելով, որ կարևոր է նոր իրատեսական մոտեցումներով հանդես գալ, և Արցախը միջնորդներից ակնկալում է նման մոտեցումներ, որովհետև հնացած մոտեցումների հիման վրա չի կարելի սպասել որևէ առաջընթաց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Արցախի ԱԳ նախարարի այս նկատառումը։
– Ես վաղուց եմ ճանաչում Մասիս Մայիլյանին։ Կարծում եմ՝ ես հասկանում եմ, թե ինչի մասին է նա խոսում։ Եթե ձեզ ձեռնտու չեն հայտարարված սկզբունքները, ապա դուք ունեք երկու տարբերակ դրա վերաբերյալ ձեր դիրքորոշումը հայտնելու համար։ Դուք կարող եք դրանք որակել՝ որպես անընդունելի, կամ ասել՝ պատրաստեք նոր առաջարկներ։ Մայիլյանի խոսքերը փոխադրելով սովորական բառապաշարի, նշանակում է՝ այդ սկզբունքների անընդունելիություն։ Խորապես աջակցում եմ Մասիս Սամվելովիչին։
– Հենց այդ պատճառով ՀՀ վարչապետը հայտարարում է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց՝ որոշելու իր ճակատագիրը։ Դուք դե՞մ եք այս դիրքորոշմանը։
– Հարցն այն է, որ դա ճիշտ է, բայց բավարար չէ, քանի որ Արցախին թույլ չեն տալիս որոշել սեփական ճակատագիրը։ Հայտարարված սկզբունքները բացառում են հնարավորությունն Արցախի համար՝ որոշել սեփական ճակատագիրը։ Դա բավարար պատասխան չէ։ Հիմա արդեն հայտարարվել են սկզբունքները, պետք է առաջ անցնել։ Պետք է արձագանքել հայտարարվածին և ասել՝ կա՛մ ես ընդունում եմ սկզբունքները և դրանց մի մասն ընդունելի են ինձ համար, կա՛մ ձեռնտու չեն, չեմ ընդունում։ Մասիսն այդ մասին ուղիղ հայտարարեց, հիմա Երևանը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը՝ կա՛մ ձեռնտու են այդ սկզբունքները, ինչը նշանակում է՝ կապիտուլյացիա, կա՛մ ձեռնտու չեն, եկեք սկսենք սկզբից։
Արմինե ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում