Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ն ընդունեց օրինագիծը. «Աջ ղեկով մեքենաներ հնարավոր կլինի ներկրել մինչեւ մայիսի 1-ը»

Մարտ 14,2019 12:17

«Աջ ղեկով տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն այսօր ՀՀ Ազգային ժողովն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: «Կողմ» էր քվեարկել 97 պատգամավոր: Հիշեցնենք, որ ըստ այս օրենքում կատարված փոփոխությունների՝ աջ ղեկով մեքենաների ներմուծումը  թույլատրվում է մինչեւ 2019թ.-ի մայիսի 1-ը:

ԱԺ-ն ընդունեց նաեւ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը՝ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: «Կողմ» էր քվեարկել 98 պատգամավոր: Հիշեցնենք՝ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ավելի վաղ հայտարարել էր՝ քանի որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի ստեղծվել, այս օրինագիծը նախատեսում է պաշտոնյաների գույքի եւ եկամտի հայտարարագրերի ժամկետի երկարաձգում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031