Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացումը հստակ ուղերձ էր. «Հայկական ժամանակ»

Մարտ 14,2019 11:54

Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի անցկացումը հստակ ուղերձ էր ե՛ւ բոլոր նրանց, ովքեր այս օրերին Հայաստանում աղմուկ էին բարձրացրել, թե բանակցությունների սեղանի շուրջ Ղարաբաղի անունից հանդես գալուց հրաժարվելով՝ Նիկոլ Փաշինյանը միայնակ է թողնում արցախցիներին, ե՛ւ Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի նրանք պատրանքներ չունենան՝ Հայաստանը եղել է, կա ու մնալու է Արցախի անվտանգության հիմնական երաշխավորը։

Եվս մի նկատառում։ Նախկինները հարցն այնպես են ներկայացնում, թե ահա Փաշինյանը պնդել է, որ Արցախը դառնա բանակցությունների լիարժեք կողմ, Ադրբեջանը կտրուկ մերժել է, ու եթե հիմա Հայաստանը շարունակի բանակցությունները՝ Փաշինյանը «կկորցնի դեմքը», իսկ եթե չշարունակի՝ Ադրբեջանը կունենա պատերազմը վերսկսելու «լեգիտիմ իրավունք»։ Այսինքն նման բան ասողներին թվում է, թե մինչեւ հիմա Ադրբեջանը պատերազմը չի վերսկսել միայն այն պատճառով, որ դրա «լեգիտիմ իրավունքը» չունե՞ր։ Իրականությունն այն է, որ եթե Ադրբեջանը վստահ լինի, որ նոր պատերազմում հաղթելու է (եւ ոչ թե եւս մի քանի շրջան է կորցնելու), առանց վարանելու կվերսկսի պատերազմը՝ թքած ունենալով «լեգիտիմ իրավունքի» վրա էլ, միջազգային հանրության արձագանքների վրա էլ։ Վերջին հաշվով՝ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զորքերի առաջխաղացումը կասեցրեց ոչ թե միջազգային հանրության կոշտ արձագանքը, այլ հայկական բանակը։

Եվ այդպես լինելու է միշտ։ Անկախ նրանից՝ հակառակորդը «լեգիտիմ իրավունք» կունենա՞, թե ոչ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031