Հանքարդյունաբերության ճյուղին անդրադառնալուց առաջ նշենք, որ խոսքը միայն մետաղականին է վերաբերում, որն, ըստ էության, կարելի է երկու մասի բաժանել: Մի մասը անցյալ դարի 50-ականներից գործող մետաղական հանքեր են, որոնք շարունակում են խորհրդային տարիներին ձևավորված ավանդույթների համաձայն գործել, մյուս մասը անկախության ընթացքում շահագործված և շահագործվող հանքերն են:
Աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ դիտարկումները ցույց են տալիս, որ ներկայում շարունակում են գործել միայն այն հանքերը, որոնց շահագործումը սկսվել է դեռևս խորհրդային տարիներից, իսկ անկախության տարիների բոլոր փորձերն անխտիր ձախողվել են:
«Տարբեր պաշտոնյաներ, նրանց կողմից «պրախոդ» ունեցող և իրենց փոխկապակցված մարդիկ ունենալով հանքերի՝ սովետական տարիների տվյալները, որոշ տվյալներ են ավելացրել, փոքր հանքերի ուսումնասիրության լիցենզիաներ են ստացել և, լավագույն դեպքում, փորձել են իրենք շահագործել: Եթե չի ստացվել, դրանք վաճառել են այլ ընկերությունների: Բայց հետաքրքիր է, որ բոլոր փորձերն էլ ձախողվել են»,- ասաց Լ. Գալստյանը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: