Արդեն ավարտվել է օպերայի հարակից տարածքի սրճարանների սեփականատերերի հանդիպումը Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյանների եւ ավագանու անդամների հետ:
Քննարկումների ընթացքում, ինչպես վստահեցրին Երեւանի քաղաքապետարանից, վերջնական որեւէ հանգուցալուծման չեն եկել: Կողմերը առաջարկություններ են ներկայացրել, որոնք կրկին պետք է քննարկվեն եւ համապատասխան վարչություններն իրենց տեսակետները հայտնեն: Տնտեսվարողները պնդել են, որ իրենք վարկային պարտավորություններ ունեն եւ քաղաքապետարանի այս քայլը՝ ապամոնտաժել սրճարանները, մեծ վնաս է իրենց բիզնեսին: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանն ասել է՝ առաջիկայում կպարզեն՝ ունե՞ն տնտեսվարողները վարկեր, թե՝ ոչ: Իսկ ապամոնտաժման աշխատանքները, վաղը, հավանաբար, չեն շարունակվի:
Այսօր կեսօրից Երեւանի քաղաքապետարանը նշված տարածքում սկսել էր սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, որոնք սակայն դադարեցվեցին. սրճարանատերերն ու աշխատակիցները խոչընդոտեցին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«փողո՛ցն է տէրը մեր երկրին»
սքանչելի է ընթացքը… շնորհաւորութիւն՝ ձեր Նոր Հայաստանին