Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի Պետքարտուղարության մարդու իրավունքների տարեկան զեկույցը «Թավշյա հեղափոխությունը» գնահատել է որպես դրական մեծ առաջընթաց. «Ամերիկայի ձայն»

Մարտ 13,2019 20:12

«Ամերիկայի ձայն». Հայաստանում խաղաղ իշխանափոխության արդյունքում իշխանության եկած նոր ուժը հետաքննում եւ պատժում է նախորդ իշխանությունների կոռուպցիայի դեպքերը: Այս մասին հայտարարվում է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության կողմից հրապարակված «2018թ Մարդու իրավունքների» միջազգային զեկույցում:

«Նիկոլ Փաշինյանը վարչապետ էր ընտրվել խորհրդարանի կողմից մայիսի 8-ին՝ երկրով մեկ ապրիլին եւ մայիսին անցնող խաղաղ համազգային բողոքների արդյունքում, որոնք այնուհետեւ կոչվեցին «Թավշյա հեղափոխություն»: Նոր կառավարությունը մի շարք հետաքննություններ նախաձեռնեց՝ համակարգային կոռուպցիայի դեմ եւ երկրում դեկտեմբերի 9-ին անցան առաջին իրական մրցակցային ընտրությունները», – ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության զեկույցում:

Զեկույցի համաձայն. «Դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններում այդ ժամանակ նախագահի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ Քայլը» դաշինքը ստացել է ձայների 70 տոկոսից ավելին՝ ստանալով խորհրդարանում տեղերի գերիշխող մեծամասնությունը: Համաձայն ԵԱՀԿ-ի հովանու տակ գործող միջազգային դիտորդների դեկտեմբերի 10-ի զեկույցի, խորհրդարանական ընտրություններն անց են կացվել հիմնարար ազատությունների համապատասխան եւ ստացել են լայն հասարակության վստահությունը: Ռազմական ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողություն լիարժեք պահպանվել է»:

2018 թվականին Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գրանցվել էին լուրջ խնդիրներ՝ բռնություններ ազատազրկման վայրերում, ոստիկանական բռնություններ լրագրողների նկատմամբ, բռնություններ սեռական փոքրամասնությունների նկատմամբ, կոռուպցիայի դեպքեր: Սակայն «նոր իշխանությունները քայլեր են ձեռնարկում օրենքի խախտումները հետաքննելու եւ պատժելու ուղղությամբ, հատկապես՝ քաղաքական ղեկավարության եւ իրավապահ ամենաբարձր շրջանակներում»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031