«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը, որը սկսել էր բարձրաձայնել հիմնադրամում ենթադրյալ չարաշահումների մասին, հեռացվել է հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից։ Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում։
«Այն պահից սկսած, երբ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարեց ներքին աուդիտի դրական եզրակացության մասին՝ աչք փակելով աղաղակող փաստերի վրա, իմ համար արդեն պարզ էր, որ հաջորդ քայլը լինելու էր իմ հեռացումը: Այդպես էլ եղավ. 12.03.2019թ.-ի նիստին որոշում է կայացվել ինձ հեռացնել տնօրենի պաշտոնից: Սակայն, սա բնավ չի նշանակում, որ դադարեցնելու եմ արդարության համար իմ պայքարը: Այժմ տեղադրում եմ իմ վերջին մամլո ասուլիսի ամբողջական տեսանյութը, որի մեջ մանրամասնել եմ թեմայի բոլոր նրբությունները: Ու քանի որ այլևս ընդհանրապես կաշկանդված չեմ իմ գործողություններում հոգաբարձուների խորհրդի կողմից, առաջիկայում հերթականությամբ հանրությանը ներկայացնելու եմ ենթադրյալ չարաշահումների նոր փաստեր…»,-գրել է Մհեր Խաչատրյանը։
Մեզ հայտնի դարձավ, որ նա հեռացվել է հոգաբարձուների 17 անդամների կողմից․ նրան անվստահություն են հայտնել։ Տնօրենի ժ/պ է նշանակվել Գևորգ Գրիգորյանը՝ տաղանդավոր դերասան Սամվել Գրիգորյանի որդին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Բդի հանեին,որ իրանց գողությսունները ծածկեն:Մարդը ապացույցներով խոսում է,թե երբ որքան է գրպանել հակաեկեղեցականների թայֆեն: