ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր նոր բարձր տեխնոլոգիական հարմարավետ Կոնտակտային կենտրոնը, որը գտնվում է Գարեգին Նժդեհի 34 հասցեում տեղակայված “34”-Բիզնես կենտրոնում:
Ամիսներ շարունակ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ Կոնտակտային կենտրոնի աշխատակիցների համար նախատեսված տարածքում` մանրակրկիտ ընտրվել են ինտերիերի գունային գամման, տեխնոլոգիական բաղադրիչները և հանգստի գոտու ձևավորումը:
Արդյունքում, Բանկի Կոնտակտային կենտրոնը հագեցած է բոլոր անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով և ձևավորված է գունագեղ ամառային երանգներով: Աշխատակիցների համար նախատեսված է նաև հարմարավետ հանգստի գոտի, որտեղ օպերատորները կկարողանան հանգստանալ և վերականգնել ուժերը, ինչպես նաև տեղադրված են սպորտային մարզասարքեր և բազմաֆունկցիոնալ խոհանոց, որպեսզի աշխատակիցները հաճույք ստանան իրենց աշխատանքից։
ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը շնորհավորեց բոլոր աշխատակիցներին նոր Կոնտակտային կենտրոնի բացման կապակցությամբ:
Ի. Տելեգինը հայտնեց իր վստահությունը, որ նոր տարածքում բոլոր օպերատորները կստանան միայն դրական արձագանքներ և զանգեր, իսկ բոլոր խնդիրները կլուծվեն արագ և հեշտությամբ:
Իր գոյության 8 տարիների ընթացքում Կոնտակտային կենտրոնն օգնություն և աջակցություն է ցուցաբերել 100-հազարավոր հաճախորդների և պատասխանել միլիոնավոր տարբեր հարցերի (օրական զանգերի քանակը գերազանցում է 2 000-ը):
Կոնտակտային կենտրոնի նպտակն է`
- որակյալ տեղեկատվական-հաղորդակցական աջակցության ապահովումը
- առաջացած խնդիրների դեպքում օպերատիվ օգնության տրամադրումը
- Բանկի պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվության տրամադրումը
- քարտային գործարքների մանրամասների պարզաբանումը
- պլաստիկ քարտերի բացումը
- հեռակա սպասարկման տարբերակներով` գործարքների իրականացման օգնությունը
- ցանկացած վարկային պրոդուկտի համար հայտադիմումների աջակցությունը
- դրամական փոխանցումների համակարգերով ստացված գումարների հաշվեգրում Բանկի գործող քարտերին
- հաճախորդի զանգի և նույնականացման հիման վրա` “Մոբայլ բանկինգ” ծառայության միջոցով գործարքների իրականացում, հաճախորդների բոլոր հաշիվներով:
Բանկի Կոնտակտային կենտրոնը հաճախորդների հետ աշխատում է հաղորդակցության 4 ուղղություններով `
- Հեռախոսազանգեր ` 87-87 հեռախոսահամարով
2. Skype և տեսազանգեր, պաշտոնական կայքի միջոցով` https://vtb.am/about/feedback/ - Էլեկտրոնային փոստ [email protected] հասցեով
4. Ֆեյսբուք (առցանց խորհրդատվություն և պատասխաններ հաճախորդների հարցերին), հետևյալ հղումով https://www.facebook.com/vtbarmenia/ )
ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոնի աշխատակիցները միշտ պատրաստ են օգնել ինչպես գործող, այնպես էլ պոտենցիալ հաճախորդներին: