Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերայի հարակից տարածքների սրճարանները ապամոնտաժվում են

Մարտ 13,2019 15:55

Երեւանի քաղաքապետարանը, ինչպես որ հայտարարել էր, սկսել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը:

Այս տարեսկզբին Երեւանի քաղաքապետարանը հայտարարել էր՝ «Քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերը տարիներ շարունակ վարձակալած տնտեսվարողները ծանուցվել են՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Պայմանագրերի համաձայն՝ քաղաքապետարանն իրավունք ունի ցանկացած պահի վարձակալությամբ տրամադրված տարածքն ազատելու պահանջ ներկայացնել՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով»:

Ընդ որում, փոխհատուցում տնտեսվարողներին, ըստ պայմանագրի, նախատեսված չէ, սակայն քաղաքային իշխանությունը, եւ թե որքան վնասներ են կրելու այս տնտեսվարողները, հաշվարկած չէ:

Demoliting works of the Opera’s neighboring cafes have started

Demoliting works of the Opera’s neighboring cafes have started

Demoliting works of the Opera’s neighboring cafes have started

Demoliting works of the Opera’s neighboring cafes have started

Սրճարանատերերն ու աշխատակիցներն էլ հայտարարում են՝ քաղաքապետարանի այս գործողությամբ 1000 ընտանիք օրվա հացից զրկվում է: «Ատմասֆերա» սրճարանի համասեփականատերն էլ լրագրողներին ասաց, որ ապամոնտաժելու թույլտվության որեւէ փաստաթուղթ ցույց չեն տալիս, որ օրինական գործողություն է, բայց արդեն պատրաստվում են քանդել. «Այս սրճարանը եղել է ամենահեղափոխական սրճարանը, սաղ հեղափոխությունը արվել ա էս սրճարանում՝ հիմիկվա սաղ դեպուտատներով, կառավարության անդամներով, անգամ Նիկոլ Փաշինյանի ծնունդն է ստեղ նշվել: Որ կողքի սրճարանից ասում էին՝ անջատեք Նիկոլի երաժշտությունը, մենք ասում էինք՝ չէ, մենք հեղափոխություն ենք ուզում, որ լավ ապրենք, ոչ թե ամիսը 1 միլիոն 600 հազար հոսանքի փող մուծենք: Թող թողեն մինչեւ նոյեմբեր աշխատենք: Սեփականության վկայական ունենք մինչեւ 2026 թիվը»:

Demoliting works of the Opera’s neighboring cafes have started

Demoliting works of the Opera’s neighboring cafes have started

Demoliting works of the Opera’s neighboring cafes have started

Demoliting works of the Opera’s neighboring cafes have started

Կենտրոն վարչական շրջանի իրավաբանական վարչության պետն էլ լրագրողներին վստահեցրեց՝ ինչ արվում է՝ օրենքի շրջանակներում է, իսկ «Ատլանտիս գարդեն» ընկերությունը հողի նկատմամբ սեփականության իրավունք չունի., այն պատկանում էր «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ին, որն էլ վարձակալությամբ փոխանցած է եղել «Ատլանտիս գարդեն»-ին, հիմա իրավունքները դադարեցվել են:

Demoliting works of the Opera’s neighboring cafes have started

Demoliting works of the Opera’s neighboring cafes have started

Demoliting works of the Opera’s neighboring cafes have started

«Շոկոլադնիցա» սրճարանի մենեջեր Լաերտ Պողոսյանն լրագրողներին ասաց՝ բոլոր սրճարաններն էլ իրենց տարածքը լավ էլ կանաչապատել են: Պողոսյանն էլ պնդում էր՝ անօրինական են ապամոնտաժում. Պայմանագիր ունեն մինչեւ 2027 թվականը. «Եթե օրինական թուղթը իրենց համար ելք չի, էլ ոնց ներդրում անենք էս երկրում»:

Demoliting works of the Opera’s neighboring cafes have started

Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանն էլ ասաց՝ այսօր 2-3 սրճարան պետք է ապամոնտաժվի՝ Ատմասֆերան եւ Ջազվեն. «Այս ամբողջը ինքնակամ կառույցներ են սիզամարգերի վրա: Այս տարածքները վարձակալել են ընդամենը 90 հազար դրամով՝ ամսական»:

Թաղապետի խոսքերով՝ Երեւանում տարածքներ կան՝ Թատերական հրապարակը, Կարապի լճի, Ազատության հրապարակը, դրանք սրբության պես պետք է պահենք. «Մենք ուզում ենք Թատերական հրապարակը բարեկարգել, եւ սա ընդամենը բարեկարգում է, որեւէ քաղաքական կամ բիզնես, անձնական, այլ բաներ պետք չէ նայել»: Օպերայի հարակից մի տարածքում էլ որոշ սրճարաններ, ըստ Մնացականյանի, մի քանի տարի կաշխատեն, որոշների գործերն էլ դատարանում են:

Հարցին՝ արդյոք խնդրի սոցիալական կողմի մասին մտածել են, Մնացականյանը պատասխանեց. «Այս բոլոր կաֆեները ունեն դուբլ կաֆեներ տարբեր տեղերում: Քաղաքային իշխանությունները չեն կարող միայն սոցիալական խնդրի մասին մտածեն, բայց, իհարկե, մենք մտածում ենք, անհանգիստ ենք: Բայց հարցրեք քաղաքացիներին՝ կո՞ղմ են, թե՝ ոչ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031