Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք ժողովրդին չենք ասել՝ մենք գալու ենք, դուք՝ ժողովուրդ ջան, անգործ եք մնալու». Գագիկ Ծառուկյան

Մարտ 13,2019 15:00

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը դեմ է, որ պետական համակարգում 10 հազար աշխատակիցներ կրճատվեն: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով պետական համակարգում կրճատումների մասին հարցին, նա ասաց, որ եթե անգամ կրճատումներ են կատարվելու, ապա այդ մարդկանց պետք է ապահովեն աշխատանքով. «Թե չէ մենք չենք կարող մասնակից լինենք այն բանի, որ ժողովուրդը սպասել է, որ ավելի լավ ապրի, հարկերը պակասեն, աշխատավարձը բարձրանա, մարդը կարողանա իր վարկերը փակի»:

Ավելի ուշ խոսելով Հարկային օրենսգրքով նախատեսվող փոփոխությունների մասին, Գագիկ Ծառուկյանն ասաց. «Գնալով ծանրանում է, գնալով դժվարանում է, մենք քայլեր պետք է կատարենք, որ այսօր աշխատատեղեր շատ լինեն, աշխատավարձն ու թոշակը բարձրանան: Բայց այսօր պետությունը կողմնակի եկամուտ չունի, դրա համար պետք է քայլեր կատարի, որ ավել եկամուտ լինի, ոչ թե պետությունը պետք է միայն նստի ու սպասի հարկերի ու տուրքերի»: Իսկ պետության կողմնակի եկամուտն, ըստ նրա՝ հետեւյալն է. «Կողմնակի մի քանի գումարներ պետք է դրվեն, որ համապատասխան կարողանան կողմնակի եկամուտ էլ ունենան: Պետությունը պետք է գումարներ դնի, պետականորեն արտադրամասեր բացի, դա կլինի պղնձի ձուլարան, չգիտեմ կաուչուկի գործարանը բացվի»:

Լրագրողները նկատեցին` Նիկոլ Փաշինյանն ասում է մարդը պետք է աշխատի: Գագիկ Ծառուկյանը հակադարձում է` պետք է աշխատատեղ ստեղծեն, բարձր աշխատավարձ տրվի. «Վարչապետը ճիշտ է ասում, այո, հիմնական պետք է աշխատանք տրվի, իսկ այսօր աշխատատեղերն այդքան շատ չեն ստեղծվում, որովհետեւ մենք պետք է բացի ասելը՝ օրենքում փոփոխություններ գրենք, որ մարդը լիարժեք վստահ լինի գալու ու գումար դնելու»:

ԲՀԿ-ում դեռ հստակ որոշում չկա`Հարկային օրենսգրքին ինչպես են քվեարկելու. «Մենք դրան, իհարկե, դեմ ենք լինելու: Հիմա օպտիմալացում է լինելու, ժողովուրդը կրճատվելու են, մենք, իհարկե, դեմ ենք լինելու: Մենք այսօր ժողովրդին չենք ասել՝ մենք գալու ենք, դուք՝ ժողովուրդ ջան, անգործ եք մնալու, մենք ձեզ կրճատելու ենք: Այլ հակառակը, այսօր այնքան տեղ պետք է բացվի, որ գնացածներն էլ հետ վերադառնան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031