Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Առաջին անգամ, Հայաստանի նոր իշխանությունն Արցախի հարցում հստակ ուղերձ հղեց»

Մարտ 13,2019 14:25

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո Արցախի հանրապետությունում Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համարում է կարեւոր ուղերձ: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանն այդ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն այսպես գնահատեց. «Երեւի թե առաջին անգամ, Հայաստանի նոր իշխանությունն Արցախի հարցում հստակ ուղերձ հղեց: Դրանք արտաքին օգտագործման ուղերձներ էին»:

Էդմոն Մարուքյանը կարեւորում է Նիկոլ Փաշինյանի ելույթի հետեւյալ շեշտադրումները` Արցախի իշխանության վերադարձը բանակցային սեղան, նաեւ այն, որ պետք է միջնորդները հստակություն մտցնեն բանակցային հիմք հանդիսացող սկզբունքների եւ տարրերի առնչությամբ: «Մինչեւ այսօր կարող է պարզ են եղել, մինչեւ այսօր բանակցողների համար, բայց նոր իշխանությունը նոր է սկսում բանակցությունը, առաջին հադիպումն է լինելու»,- ի պատասխան լրագրողների հարցերի`մինչեւ այսօր պարզ չէ՞ր, թե ինչի՞ շուրջ էին բանակցությունները, ասաց Էդմոն Մարուքյանը:

Սպասվող Փաշինյան-Ալիեւ հանդիպումից Էդմոն Մարուքյանն առանձնակի մեծ արդյունքներ չի ակնկալում:

Իսկ Արցախը`բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար, ըստ նրա, միջազգային հանրության հետ հայկական կողմը`դիվանագիտական եւ խորհրդարանական հարթակներում,  պետք է բանակցություններ տանի. «Չպետք է սպասել, որ Ալիեւը, ադրբեջանական կողմը ասի`դե լավ, որ ասում եք, թող գան բանակցեն: Այդպես չի լինելու: Քանի դեռ Յոհաննես Հաննից սկսած մինչեւ միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ չեն ասում`բայց կարծում եմ, որ Արցախը պետք է վերադառնա…»: Ըստ նրա, եթե բոլոր մայրաքաղաքներից այդ ուղերձը գա` Ադրբեջանն այլընտրանք չի ունենալու: Միաժամանակ, նկատում է, խնդրի վերջնական լուծումը պետք է բոլոր կողմերին բավարարի:

Այլ մանրամասները` շուտով տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031