Լրահոս
Օրվա լրահոսը

Ժոնաթան Լաքոտ. «Հեղափոխությունը տեղ է գտել նաեւ հայկական ափսեներում»

Մարտ 13,2019 13:58

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը մարտի 13-ին կայացած ասուլիսում ազդարարեց «Ֆրանսիայի համը» միջոցառման մեկնարկի մասին, որը նշվում է ողջ աշխարհում:

«Դա ֆրանսիական գաստրոնոմիայի տոնակատարությունն է ողջ աշխարհում: Ահա 5-րդ տարին անընդմեջ աշխարհի 150 երկրների 5000 խոհարարներ համախմբվելու են այս տոնակատարությունը նշելու համար…Գաստրոնոմիան ֆրանսիական ինքնության անքակտելի մաս է կազմում, այն մեր մշակույթի արժեհամակարգի եւ քաղաքակրթության մասն է, օժտված է տնտեսական նշանակությամբ բայց ունի նաեւ սոցիալական նշանակություն: Ֆրանսիական գաստրոնոմիան գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում»,- ասաց դեսպանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Նա տեղեկացրեց, որ հայաստանյան 24 ռեստորան եւ 3 միջին մասնագիտական հաստատություն` Երեւանում, Գյումրիում եւ Դիլիջանում միացել են Gout de France միջոցառմանը:

Ժոնաթան Լաքոտի ձեւակերպմամբ, Հայաստանն ու Ֆրանսիան քաջ գիտակցում են, որ ընթրիքը կամ ընդհանրապես կերակուրի շուրջ հավաքվելը ավելին է, քան սնունդը վայելելը: Դեսպանի խոսքերով, դա նաեւ սոցիալական եւ ընտանեկան խորը ուղղվածություն ունի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Ժոնաթան Լաքոտի խոսքերով, հայաստանյան ռեստորանների հետաքրքրությունը ֆրանսիական խոհանոցի հանդեպ փաստում է. «Հեղափոխությունը տեղ է գտել նաեւ հայկական ափսեներում»:

Դեսպանը հայտնեց, որ Gout de France-ը նախատեսում է տոնական գալա ընթրիք, որն այս տարի կազմակերպվելու է Գյումրիի Տիրամայր Հայաստան կուսաստան եւ կրթական կենտրոնում: Հաստատությանը կից ուսումնական կենտրոնի սաները կօգնեն դեսպանատան ավագ խոհարարին պատրաստել ընթրիքը` ստեղծելով փորձի փոխանակման միջավայր:

Մի ընթրիք էլ մարտի 20-ին կկազմակերպվի Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում: Վերջինիս ներկայացուցիչը նշեց, որ արդեն քանի տարի մասնակցում են տոնակատարությանը, իսկ անցյալ տարին իրենց համար եղել է Ֆրանսիայի համի տարի` պայմանավորված ֆրանկոֆոնիական գագաթնաժողովով:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031