Ազատամարտիկների դաշինքի խորհուրդը ողջունում է Հայաստանի ու Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հավասարակշռված, իրավիճակին համարժեք ելույթ-հայտարարությունը և հայտարարում․ եթե արված չափազանց հավասարակշռված ու կառուցողական այս հայտարարությունից հակառակորդը չկատարի խելամիտ հետևություն՝ ու փորձի խնդիրը ոչ խաղաղ ճանապարհով լուծելու նպատակով սահմանին սադրանքներ և լարվածություն հրահրել, ապա մենք պատրաստ ենք ցանկացած պահի մեկնել առաջնագիծ՝ պաշտպանելու Հայաստանի և Արցախի ժողովուրդների արժանապատվությունն ու անվտանգությունը։
«Ազատամարտիկների Դաշինք»-ի խորհուրդ