Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամուլսարի հանքի շուրջ կատարվող իրադարձությունները լավագույն ինդիկատորն են, որ Հայաստանի կառավարությունը չունի որոշումների կայացման հստակ մեխանիզմ. «Փաստ»

Մարտ 13,2019 13:11

Ամուլսարի հանքի շուրջ կատարվող իրադարձությունները լավագույն ինդիկատորն են, որ Հայաստանի գործող կառավարությունը չունի որոշումների կայացման հստակ մեխանիզմ, ինչի հետևանքով կարող են վտանգվել թե՛ Հայաստանի ներդրումային իմիջը և թե՛ բնապահպանական խնդիրները։ Ընդ որում, այստեղ գործ ունենք կառավարության փաստացի անգործության, ինչպես նաև ակնհայտ պոպուլիզմի հետ, երբ Նիկոլ Փաշինյանի թիմը չի կարողանում դուրս գալ հեղափոխական էյֆորիայի տրամաբանությունից ու փորձում է դուր գալ բոլորին՝ ներդրողներին, Ամուլսարի շահագործման դեմ պայքարող բնապահպան ակտիվիստներին, խնդրից անտեղյակ ու չկողմնորոշված հասարակությանը։

Հեղափոխությունից հետո խոսվում էր այն մասին, որ փորձագիտական աշխատանքներ պետք է իրականացվեն, որից հետո կորոշեն՝ արդյոք թույլ տա՞լ հանքի շահագործումը, թե՞ ոչ։ Անցել են ամիսներ, գրեթե մեկ տարի, սակայն որևէ փորձագիտական աշխատանք չկա, համենայնդեպս, հանրությանը փորձագիտական աշխատանքների ընթացքի մասին տեղյակ չի պահվում։

Փոխարենը՝ Հայաստանը կանգնած է միջազգային արբիտրաժային դատարանում հայտնվելու վտանգի առաջ, ինչի հետևանքով բյուջեն զրկվելու է տարեկան 100 միլիոն դոլար գումարից, պետությունը հայտնվելու է 2 միլիարդ դոլարի պարտավորության տակ։ Սակայն ամենավտանգավորն այն է, որ կառավարության, ըստ էության, անգործության հետևանքով լուծում չեն ստացել ոչ միայն բնապահպանական խնդիրները, այլև վտանգված է Հայաստանի ներդրումային իմիջը, ինչի հետևանքով տնտեսական հեղափոխության մասին խոսակցությունները դառնում են անիմաստ ու անհեռանկար։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031